Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
Թարմ լուրեր
21/6/2022
share

«Սա գռեհիկ ցինիզմ է»

«Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը ահազանգում է ծառահատման մասին։ Ըստ նրա՝ Լոռու Թումանյան համայնքի Աթան և Ահնիձոր գյուղերի միջև ընկած անտառում ծառեր են հատվել, որոնք կնքված են։ Նա գրում է․
«Սա, այսպես ասած, ՀՀ կառավարության` ՀՀ վարչապետի, «Հայանտառ»-ի, Անտառային կոմիտեի, Շրջակա միջավայրի նախարարության գիտությամբ և սանկցիայով իրականացվող, «պաշտոնական» անտառաջարդ է` ծառերը կնքված են կարծես թե... Հայաստանի Հանրապետությունը շարունակում է իդիոտիզմի հասնող` սեփական աղքատիկ անտառային ռեսուրսների բնաջնջման քաղաքականությունը, միաժամանակ միջազգային ինչ-ինչ պայմանագրեր և հայտարարագրեր ստորագրելով՝ առ այն, որ ինքը մինչև այսինչ ու այնինչ թվականները իր տարածքի ծածկույթի Աստված գիտե քանի տասնյակ տոկոսը անտառապատելու է: Սա, պարոնայք, գռեհիկ ցինիզմ է»։

 

6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
facebook sharing button facebook