Քաղաքացու ձայնը

Citizen's voice

×

Ձեր ահազանգը

ընտրված չէ

CVmedia
Թարմ լուրեր
20/6/2022
share

Քաջարանի, Կապանի էկոլոգիական աղետի հետևանքները

«Նոյյան տապան» հաղորդաշարի ժամանակ «Իրավատեր Կապանցիներ բնապահպանական» ՀԿ նախագահ Արմեն Փարամազյանը և «Իրավատեր Կապանցիներ բնապահպանական» ՀԿ մամլո խոսնակ Արտյոմ Օհանջանյանը բարձրաձայնեցին Քաջարանի ու Կապանի բնապահպանական աղետների մասին։ 
Անդրադառնալով մեկ շաբաթ առաջ Կավարտի հանքից դուրս եկող դեղնադարչնագույն երանգի արտադրական ջրերին, որոնք հոսել էին Կապանի կենտրոնում, նշում են, որ ամբողջ Կապանը որողվել էր այդ ջրերով և ժողովուրդը խուճապի էր մատնվել։ 
Ըստ Արտյոմ Օհանջանյանի պետք է նոր ՇՄԱԳ իրականացվի։ «Մենք կարծում ենք, որ կան հիմքեր դատավարություն սկսելու այս ամենի նկատմամբ։ Բայց մենք չենք հարուցելու, թող նախարարությունից գան ստուգեն ամեն մանրամասնություն, և հանցագործության մասին դիմում ներկայացնեն ՀՀ գլխավոր դատախազությանը»,- ասում է նա։
Խոսելով բնակչության վիճակի մասին շեշտվեց, որ այսօր Կապանի, Քաջարանի ու հարակից տարածքների բնակչությունը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում, մարդիկ հիվանդ են ու տառապում են օնկոլոգիական, սիրտանոթային հիվանդություններով, հաճախակի ծնվում են մահացած երեխաներ։ Իսկ Կապանի լեռնահարստացման կոմբինատի աշխատողներին սոցիալական առողջապահական, փաթեթեներ չեն տրամարդրվել։
Բնապահպանները ընդգծում են, որ Գեղանուշի պոչամբարի կարմիր գծերը վաղուց անցել են։ Պոչամբարը իր տարածքը ընդլայնում է ոչ միայն ներառելով խոտհարքեր ու արոտավայրեր, իսկ Արծվանիկի, Գեղանուշի պոչամբարների լանդշաֆտներին մոտ վարելահողեր են։ Գյուղացին իր կենսական նշանակության հողերը կորցնում է։
«Մենք չենք ասում դադարեցնենք կոմբինատների գործունեությունը, բայց պետք է օրենքներից բխող չափորոշիչներով կազմակերպել արտադրությունը։ Ինչու՞ միայն լեռնահանքային արդյունաբերությունը, միթե չէր կարելի այդ մոնոպոլիան թուլացնել և նոր գործարաններ ստեղծել, արտադրություններ կազմակերպել։ Ինչու՞ են ժողովրդին կախվածության մեջ դնում հենց կոմբինատներից, որ կոմբինատը չլինի մարդիկ սովից կմեռնեն»,- ասում է Արտյոմ Օհանջանյանը, - այնուհետև ավելացնում՝ Սյունիքը ունի զբոսաշրջության զարգացման հրաշալի պայմաններ։ 
«Հանքահենների կողմից շահագործումը կատարվում է անբարեխիղճ կերպով։  Հանքարդյունահանության ներսում անվտանգությունը չի ապահովվում, և այս ամենի մասին պետք է բարձրաձայնել արտադրական վթարի պատասխանատուն «Չաարատ Կապանն» է և այս չարագործ «Չաարատ Կապանը» դեռ շատ նոր անակնկալներ է պատրաստել մեզ համար։ Շուտով մեր կազմակերպությունը հանդես կգա հայտարարությամբ և կոչով»,- ասում է «Իրավատեր Կապանցիներ բնապահպանական» ՀԿ նախագահ Արմեն Փարամազյանը։ 


 

facebook sharing button facebook