Քաղաքացու ձայնը

Citizen's voice

×

Ձեր ահազանգը

ընտրված չէ

CVmedia
Թարմ լուրեր
18/6/2022
share

«ՖԵՐՈ ԳՐՈՒՊ ԳՈԼԴ» ՍՊԸ-ի նշանակած հանրային լսումը հետաձգվել է

Հունիսի 15-ին ժամը 11:30-ին Ապարան խոշորացված համայնքի Լուսագյուղ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կայանալիք «ՖԵՐՈ ԳՐՈՒՊ ԳՈԼԴ» ՍՊ ընկերության կողմից փորձաքննության ներկայացված՝ Արագածոտնի մարզի Թուխմանուկի հանքային դաշտի հարավարևելյան («Վլադ») տեղամասի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումները հետաձգվել են և նշանակվել են 2022թ հուլիսի 4-ին, ժամը 12:00-ին:

Հիշեցնենք, որ ընկերությունը նախատեսում է երկրաբանական ուսումնասիրություններ կատարել  67,5 հա տարածքում, որը համայնքային սեփականության արոտավայր է և գտնվում է Լուսագյուղ բնակավայրի վարչական տարածքում։

cvmedia.am

facebook sharing button facebook