Քաղաքացու ձայնը

Citizen's voice

×

Ձեր ահազանգը

ընտրված չէ

CVmedia
Թարմ լուրեր
18/6/2022
share

Հանքասարի հանքավայրը փակվում է

«2022 թվականի հունիսի 28-ին ժամը 14:00-ին Քաջարանի մշակույթի պալատում (հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, ք․ Քաջարան, Լեռնագործների 2) տեղի կունենա հանրային լսում (քննարկում)՝ «Հանքասարի պղնձամոլիբդենային հանքավայրի փակում» նախատեսվող գործունեության համար ներկայացված շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնական գնահատման հաշվետվության վերաբերյալ»․- հայտարարությունը տեղադրված է ՀՀ ՇՄ նախարարության պատոնական էջում:

Հանքավարը շահագործվում էր «Լեռ-Էքս» ՍՊԸ-ի կողմից։ Ընկերությունը հանքավայրը շահագործելու իրավունքը ձեռք էր բերել 2008թ․, և իրավունք ուներ այն շահագործել մինչև 2030թ․։ Այնտեղ երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում հաստատվել էր պղնձի 13582.3 տ և մոլիբդենի 5640.8 տ պաշարներ։ Բայց 2014թ․ վերջին եռամսյակում ընկերությունը դադարեցրել էր հանքավայրի շահագործումը։

15․06․2022թ․ «Լեռ-Էքս» ՍՊԸ-ն ՀՀ Շրջակա միջավայրի նախարություն է ներկայացրել Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը, և հանրային լսում նշանակելու դիմումը։

cvmedia.am

facebook sharing button facebook