Քաղաքացու ձայնը

Citizen's voice

×

Ձեր ահազանգը

ընտրված չէ

CVmedia
Թարմ լուրեր
17/6/2022
share

Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Հունիսի 17-ը Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Անապատացման դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան ընդունվել է 1994թ.-ի հունիսի 17-ին:
Կոնվենցիայի նպատակն է անապատացման և հողերի ոչնչացման դեմ պայքարի և երաշտի հետևանքները նվազեցնելու գործընթացում միավորել պետական և հասարակական կազմակերպությունների ջանքերը:
ՀՀ-ը ևս Անապատացման դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի լիիրավ անդամ է:
էկոհամակարգերում հողի վրա առաջացող մեծ ազդեցություններից մեկը անապատացումն է։ Հողերի անապատացումը և դեգրադացիան կարող է հանգեցնել սովի։
Հողը անփոխարինելի բնական ռեսուրս է. նրա խելամիտ օգտագործումից և պահպանումից է կախված մեր երկրի կայուն սոցիալ-տնտեսական և էկոլոգիական զարգացումը:
Հայաստանում երաշտը ձևավորվում է անտիցիկլոնային ռեժիմի պայմաններում՝ հիմնականում արևադարձային չոր օդային զանգվածների ներխուժման հետևանքով։
«Անապատացման հիմնական պատճառներն են հանքարդյունաբերական գործունեությունը, ապօրինի ծառահատումները նաև որպես վառելիք փայտանյութի օգտագործումը։ Մենք անապատներ չունենք, բայց մեր երկրի վերջին զեկույցում այդ կոնվենցիայի շրջանակներում նշված է, որ ՀՀ-ի ամբողջ տարածքի 80 տոկոսը ենթակա է անապատացման, այսինքն՝ սողանքային վտանգավորություն կա, ջրի կորստի վտանգ և դա հիմնականում անտառհատումների հետևանքով է տեղի ունենում»,- ասում է «Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն Նազելի Վարդանյանը։
Անապատացումը շրջակա միջավայրի դեգրադացման առավել տագնապալի համաշխարհային գործընթացներից է։ Այն սպառնում է ավելի քան 1 մլրդ մարդու առողջությանը ու գոյատևմանը։ Ամեն տարի անապատացումն ու երաշտը մոտ 42 մլրդ դոլարի վնաս է պատճառում՝ գյուղատնտեսական արտադրանքի կորստի ձեւով։

 

facebook sharing button facebook