Քաղաքացու ձայնը

Citizen's voice

×

Ձեր ահազանգը

ընտրված չէ

CVmedia
Թարմ լուրեր
15/6/2022
share

Մարցում հանրային լսումը տապալվեց. բնակիչները միակամ լքեցին դահլիճը

Այսօր Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի Մարց բնակավայրում ‹‹ԵՄ ՋԻ ՓԻ ՌԵՍՈՒՐՍԻԶ›› ՍՊԸ-ի նախաձեռնած հանրային 1-ին քննարկումը տապալվեց։ Ընկերությունը մտադիր էր Մարցի գետի հանքային դաշտի Մարցի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնել։ Համայնքի բնակիչները դեմ արտահայտվեցին, չցանկացան լսել ընկերության ներկայացուցիչներին և ի նշան բողոքի լքեցին դահլիճը։ Հանրային լսման տապալման մասին վարչական ղեկավարի նստավայրում կազմվեց արձանագրություն առ այն, որ Մարց, Քարինջ, Ահնիձոր, Լորուտ գյուղերի բնակիչները դեմ են Մոտկորի ձորում հանքարդյունաբերությանը։ «ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի Մարց գյուղի բնակիչները (մասնակցությամբ Քարինջ, Ահնիձոր, Լորուտ գյուղերի բնակիչների) մերժեցին վարչական ղեկավարի նստավայրում 15.06.22-ի ժամը 13:00-ին «ԵՄ ՋԻ ՓԻ ՌԵՍՈՒՐՍԻԶ» ՍՊԸ-ի նախաձեռնած ՀՀ Լոռու մարզի Մարց գետի հանքային դաշտի Մարցի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու վերաբերյալ հանրային առաջին լսումը: Շեշտում ենք, որ հանրային լսմանը մասնակցեց 220 մարդ, որոնք դեմ լինելով Մոտկորի ձորում հանքարդյունաբերության զարգացմանը՝ տապալեցին, մերժեցին հանրային լսումը՝ միակամ լքելով դահլիճը»,-նշված է արձանագրության մեջ։

facebook sharing button facebook