Քաղաքացու ձայնը

Citizen's voice

×

Ձեր ահազանգը

ընտրված չէ

CVmedia
Թարմ լուրեր
15/6/2022
share

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ն իրավական գործընթաց է սկսում Արջուտ համայնքի հողի օտարման գործով

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ն հրապարակել է փաստաթուղթ, ըստ որի՝ ՀՀ Լոռու մարզի Արջուտ համայնքի ավագանու 12 հոկտեմբերի 2021թ․ նիստին որոշում է կայացվել 2,63321 հա գյուղ նշանակության հողամասը ուղիղ վաճառքով օտարել՝ 1,916000 դրամով, որը ստացվում է 1քմ-ի դեպքում 72 դրամ, սահմանված կադաստարային արժեքի՝ 112 դրամ 1քմ-ի փոխարեն։
Ուղիղ վաճառքով օտարելու որոշման մեջ նշված չէ, թե ում է օտարվել, սակայն կան տեղեկություններ, որ տարածքը օտարվել է Արջուտ համայնքի համայնքապետ՝ ներկայումս Արջուտ բնակավայրի վարչական ղեկավարի՝ Վարդան Մկրտչյանի որդուն՝ Արման Վարդանի Մկրտչյանին, որն էլ իր հերթին վաճառել է մեկ այլ քաղաքացու։
«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ սկսում է գործընթաց՝ իրավական գնահատականի արժանացնելու նպատակով։

 

facebook sharing button facebook