
«Համայնքային համախմբան և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Մարցը հայտնվել է հանքարդյունաբերությամբ հետաքրքրված հերթական ընկերության նշանառության տակ,
Վաղը ժամը 13:00-ին Մարցում նշանակված են լսումներ։
Վստահ եղեք որ ձեզ հետ ենք և վաղը բազմաթիվ գաղափարակից թիմակիցներ կկանգնեն մարցեցիներին առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքի կողքին։
Վստահ եմ, վաղը մարցեցիները ցույց կտան բոլորին թե ինչ համայնքում են ցանկանում ապրել և որևէ հանքարդյունաբերական ընկերություն շանս չունի։
Հեռու մնացեք Մարցից»։