2022 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի Մարց բնակավայրի վարչական շենքում տեղի կունենա հանրային լսում, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն։
Օրակարգում՝ ‹‹ԵՄ ՋԻ ՓԻ ՌԵՍՈՒՐՍԻԶ›› ՍՊԸ-ի նախաձեռնած ՀՀ Լոռու մարզի Մարցի գետի հանքային դաշտի Մարցի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում (օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով) երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու վերաբերյալ հանրային 1-ին քննարկումն է։ Այս մասին տեղեկացնում է Թումանյանի համայնքապետարանը։