Քաղաքացու ձայնը

Citizen's voice

×

Ձեր ահազանգը

ընտրված չէ

CVmedia
Թարմ լուրեր
14/6/2022
share

«Դիլիջան» ազգային պարկի տարածքում որևէ անկած խլուրդ չի գտնվել․ ՇՄՆ

Ֆեյսբուքյան մի քանի օգտատերեր շաբաթներ առաջ ահազանգել էին «Դիլիջան» ազգային պարկում խլուրդների անկման դեպքերի մասին, այս ահազանգին անդրադարձավ նաև cvmedia.am-ը։ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարություն տարածեց, որ մասնագետները կուսումնասիրեն խնդիրը և կիրականացվեն նմուշառումներ։ Այսօր ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը այս դեպքի առիթով հայտարարություն է տարածել․
«Շաբաթներ առաջ համացանցում տեղեկություններ էին տարածվում, որ  «Դիլիջան» ազգային պարկի ամբողջ տարածքում մեծ քանակությամբ խլուրդներ են անկում։
Ահազանգի հետքերով  «Դիլիջան» ազգային պարկի մասնագետներն օրեր շարունակ ուսումնասիրություններ և դիտարկումներ են իրականացրել պարկի տարածքում, խլուրդների անկման որևէ դեպք չի գրանցվել:
Անպատասխան են մնացել նաև ազգային պարկի ներկայացուցիչների խնդրանքներն ահազանգը հնչեցնողներին` ներկայացնել ապացույց լուսանկարներ, նշել կոորդինատ կամ մասնագետներին ուղեկցել դեպքի վայր:
Հաշվի առնելով վերոգրյալը, հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց և հանրությանը միտումնավոր մանիպուլյացիաների ենթարկելուց:
«Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցները և մասնագետները պատշաճ իրականացնում են բնության հատուկ պահպանվող տարածքի պաշտպանության և պահպանության իրենց վերապահված լիազորությունները. ազգային պարկի տարածքում յուրաքանչյուր խնդիր ուշադրության կենտրոնում է»:

facebook sharing button facebook