Քաղաքացու ձայնը

Citizen's voice

×

Ձեր ահազանգը

ընտրված չէ

CVmedia
Թարմ լուրեր
13/6/2022
share

Ամփոփվեց սոցիալ-էկոլոգիական քաղաքականության ֆորումը (տեսանյութ)

«Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի և Լոռու մարզերում տեղի ունեցավ Սոցիալ-էկոլոգիական քաղաքականության մարզային ֆորումը, որի ընթացքում ներկայացվեց Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի համայնքների, Լոռու մարզի Ախթալա և Օձուն համայնքների համար մշակված «Համայնքի սոցիալ-էկոլոգիական քաղաքականություն» փաստաթղթի նախագիծը։
Նախագիծը շուրջ մեկ տարի ոլորտի փորձագետները մշակել են համայնքի բնակիչների ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ։
Գեղարքունիքի մարզում բնապահպանական խնդիրներ են առաջացնում Մարտունի և Վարդենիս խոշորացված համայնքների «Արգիճի» և Վարդենիկ ՀԷԿ-երը, Սոթքի հանքը, ինչպես նաև Մեծ Մասրիկի արևային կայանը։
Այս նախագծի գլխավոր նպատակը առաջնահերթություններ և սկզբունքներ սահմանելն է, որի միջոցով համայնքներում կիրականացվեն արդյունավետ ծրագրեր։
Փաստաթղթի ներդրումը մեծ հնարավորություններ կտա համայնքներին զարգանալու սոցիալ-էկոլոգիական ուղղությամբ։
Ծրագիրն իրականացվում է «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» եւ «Հայաստանի Անտառներ» հասարակական կազմակերպությունների ձեւավորած սոցիալ-էկոլոգիական կոնսորցիումի կողմից։
«Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագիրը իրականացվել է Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում, որի շրջանակներում մշակվել են վեց համայնքների Սոցիալ-էկոլոգիական քաղաքականությունների նախագծեր, որոնք միտված են
-Համայնքում կանաչ տնտեսության զարգացմանը
-Էկոլոգիական ռիսկերի բացահայտմանը և նվազեցմանը
-Համայնքի զարգացման մասնակցային կառավարմանը
-Համայնքի զարգացման և շրջակա միջավայրի պահպանման նկատմամբ ՏԻՄ-ի պատասխանատվության բարձրացմանը
-Համայնքի զարգացման մեջ բիզնես սեկտորի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բարձրացմանը
-Ֆինանսական մուտքերի, այդ թվում բիզնես սեկտորի կողմից կատարված մասհանումների նպատակային օգտագործմանը:
Համայնքապետարանի ներկայացուցիչներն ասում են, որ համայնքը կողմ կլինի այս ծրագրի իրագործմանը, քանի որ դրա մեջ կան դրույթներ, որոնք բխում են համայնքի շահերից։
Լոռու մարզում սոցիալ էկոլոգիական քաղաքականություն է մշակվել Ախթալա և Օձուն համայնքների համար։ Համայնքի  բնակիչները որպես առաջնահերթ խնդիրներ նշել են բնակավայրերում խմելու ջրագծերի վերանորոգման, ոռոգման համակարգի արդիականացման, համայնքի վարչական տարածքի անտառային հողերում ծառատունկի իրականացման, գետահուների մաքրման հարցերը, ինչպես նաև առաջնային բժշկական օգնության անձնակազմով ապահովումը։  
«Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի փորձագետ, «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ փոխնախագահ Աբրահամ Արտաշեսյանը նշում է, որ կարևոր է փաստաթղթի մեջ լուծել էկոլոգիական սոցիալական խնդիրների փոխհարաբերությունները ու հասկանալ թե, որ էկոլոգիական խնդիրներն են հանգեցրել սոցիալական խնդիրների և հակառակը։ «Այս փաստաթղթով տրամադրվում են որոշակի ուղեցույցներ, սկզբունքներ, առաջնայնություններ տեղական ինքնակառավարման մարմիններին, որպեսզի կարողանան իրենց ծրագրերը համաձայն այդ սկզբունքների մշակել։ 3  փուլ ենք տեսնում՝ 1-ինը, որ ավագանին մշակված փաստաթուղթը հիմք ընդունի, հավանության արժանացնի, այնուհետև կունենանք փուլ հենց ծրագրերի մշակման, վերանայման համար, և ծրագիրը պատրաստ լինելուն պես ավագանին հնարավորություն կունենա մշակված ծրագրերը հաստատելու և ներառելու հնգամյա զարգացման ծրագրի մեջ։ Հնգամյա զարգացման ծրագրի մեջ ներառվելուց հետո բյուջեից համապատասխան ֆինանսավորումով կիրականացվի»,- ասում է «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ փոխնախագահ Աբրահամ Արտաշեսյանը։
Ֆորումի ավարտին հնչեցին հարցեր, պատասխաններ, եղան առաջարկներ և քննարկումներ, որոնց հիման վրա քաղաքականության նախագծի մեջ կիրականացվեն անհրաժեշտ փոփոխություններ, որից հետո քաղաքականությունը կներկայացվի համայքների ավագանու հաստատմանը և ընդունվելու դեպքում կներառվի համայնքների հնգամյա զարգացման ծրագրերում։

 

 

facebook sharing button facebook