
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է․
««Հայանտառի» մասնագետներն ուսումնասիրությունն ավելի վաղ են սկսում, գտնում տերևակեր վնասատուների օջախները: Գարնանն ու ամռանը ուղղաթիռով թունաքիմիկատը հասցնում ծառին: Ուշացումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, թրթուրները կարող են արագ բազմանալ և վնասել անտառները:
Մասնագետները զգուշացնում են՝ թեև օգտագործվող թունաքիմիկատները մարդկանց համար վնասակար չեն, այդուհանդերձ, 25 օր խստիվ արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մուտքը»: