Քաղաքացու ձայնը

Citizen's voice

×

Ձեր ահազանգը

ընտրված չէ

CVmedia
Թարմ լուրեր
09/6/2022
share

Ցորենի արտերը հարձակման են ենթարկվել միջատների կողմից

Լոռու մարզի Մղարթ գյուղի բնակիչները ահազանգում են՝ աշնանացան ցորենի արտերը հարձակման են ենթարկվել միջատների կողմից։ Ցորենի արտերը չորանում են գյուղացիներին անհայտ միջատների հարձակումից։ Բնակիչներն ասում են՝ նկատել են սպիտակ թրթուռների, որոնք սնվում են ցորենի մատղաշ թփերով և աննկատ կտրում բույսը արմատից։
Ի՞նչ միջատների թրթուրներ են, որտեղի՞ց են հայտնվել, ոչ ոք չգիտի։ Գյուղացիները կասկածում են, որ ներկրվող սերմի հետ է եկել, որովհետև նախկինում նման երևույթ չեն նկատել։ Բնակիչները չգիտեն նաև ինչ միջոցներ ձեռք առնեն վարակը կանխարգելելու համար։ Չկան նաև կրած վնասի փոխհատուցման մեխանիզմներ։ Մղարթում անցած տարի բնակիչները մեկ այլ երևույթի են ականատես եղել․ գարու և ցորենի արտերը հասկադիրի հայտնվելուն զուգահեռ մեկ այլ միջատների հարձակմանն են ենթարկվել։
Ստացվում է թանկ գներով դիզելային վառելիք և սերմնացու ձեռքբերած գյուղացիների կրած վնասի չափերը ավելի են մեծանում։ Հատկապես, որ վերջերս ցորենի ցանքատարածություններին վնաս պատճառեց նաև կարկուտը։
Մղարթի վարչական ղեկավար Ավագ Մոսինյանն ասում է իրեն հայտնի չէ, որ այդ դեպքերը համատարած բնույթ են կրում։ Սակայն նմանատիպ հիվանդություններ ամեն տարի լինում են։ Ասում է՝ այն հողատերերը, ովքեր հնարավորություն են ունենում մոլախոտի դեմ պայքարի ժամանակ նաև թրթուռների դեմ դեղամիջոցներ են սրսկում։ Ըստ վարչական ղեկավարի վերջին 3 տարիներին գյուղացիները ապահովագրում եմ կարտոֆիլի և ցորենի ցանքատարածությունները կարկուտի, երաշտի և ցրտահարության դեմ, սակայն վնասատուների հասցրած վնասի համար ապահովագրություն չի նախատեսված։

cvmedia.am

facebook sharing button facebook