Քաղաքացու ձայնը

Citizen's voice

×

Ձեր ահազանգը

ընտրված չէ

CVmedia
Թարմ լուրեր
09/6/2022
share

Հունիսի 15-ին Մարցում հանրային լսում է նշանակված, հանրությունը դեմ է

Թումանյանի համայնքապետարանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է հրապարակել։
Տեղեկացնում է, որ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ 2022 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի Մարց բնակավայրի վարչական շենքում տեղի կունենա հանրային լսում:
Օրակարգում՝ ‹‹ԵՄ ՋԻ ՓԻ ՌԵՍՈՒՐՍԻԶ›› ՍՊԸ-ի նախաձեռնած ՀՀ Լոռու մարզի Մարցի գետի հանքային դաշտի Մարցի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում (օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով) երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու վերաբերյալ հանրային 1-ին քննարկումն է։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ վերոնշյալ բնակավայրի վարչական գրասենյակում, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ինչպես նաև ք․ ԵրևանԲուզանդի 1/3 հասցեում։
Դիտողություններ և առաջարկություններ կարելի է ներկայացնել՝ կարգով սահմանված ժամկետներում:

Մարցում հանքարդյունաբերություն սկսելու վերաբերյալ լուրերը տեղի բնակիչների ու ֆեյսբուքյան շատ օգտատերերի զայրութն է հարուցել։ Հանրային լսումը տապալելու կոչով հանդես են եկել բազմաթիվ օգտատերեր։ Դրա վերաբերյալ հրապարակում է արել նաև «Խարույկ» ակումբի տնօրեն Գեղամ Օհանյանը, կոչ անելով միանալ իրեն և հունիսի 15-ին գալ Մարց, մերժել նախագիծը հենց սկզբից և «գեղեցիկ կերպով ճանապարհել հանքահեններին»։

 

facebook sharing button facebook