
«ՖԵՐՈ ԳՐՈՒՊ ԳՈԼԴ» ՍՊԸ կողմից փորձաքննության է ներկայացվել Թուխմանուկի հանքային դաշտի տեղամասի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը։
2022թ․ հունիսի 15-ին, ժամը 11։30-ին Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Լուսագյուղ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում «ՖԵՐՈ ԳՐՈՒՊ ԳՈԼԴ» ՍՊԸ կողմից հանրային լսում է նշանակվել։ Հանրային լսման (երկրորդ փուլ) ժամանակ ընկերության կողմից կներկայացվի Արագածոտնի մարզի Թուխմանուկի հանքային դաշտի հարավարևելյան («Վլադ») տեղամասի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը։
Ընկերությունը նախատեսում է երկրաբանական ուսումնասիրություններ կատարել 67,5 հա տարածքում, որը համայնքային սեփականության արոտավայր է և գտնվում է Լուսագյուղ բնակավայրի վարչական տարածքում։