Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
Թարմ լուրեր
17/5/2022
share

Տուգանվել է 20 բեռնատարի վարորդ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է․
«Տուգանվել է 20 բեռնատարի վարորդ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից ս.թ. մայիսի 3-ից 14-ը Երևան քաղաքում և ՀՀ մարզերում իրականացվել են մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ վերահսկողական լայնածավալ աշխատանքներ, որոնց ընթացքում հայտնաբերվել է առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր տեղափոխող տարբեր մակնիշի 20 բեռնատար ավտոմեքենա։
Արձանագրված դեպքերով նշանակվել են վարչական տուգանքներ, ընդհանուր՝ 1.000.000 ՀՀ դրամի չափով։
Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողական միջոցառումները շարունակվում են»։

 

1

facebook sharing button facebook