Քաղաքացու ձայնը

Citizen's voice

×

Ձեր ահազանգը

ընտրված չէ

CVmedia
Թարմ լուրեր
12/5/2022
share

Ախթալա և Օձուն համայնքները կունենան սոցիալ-էկոլոգիական քաղաքականություն (տեսանյութ)

Ախթալա և Օձուն խոշորացված համայնքներն կունենան համայնքների սոցիալ-էկոլոգիական քաղաքականություն։ Նախագիծը շուրջ մեկ տարի ոլորտի փորձագետները մշակել են բնակիչների ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, համատեղ վերհանել բնակավայրերի առաջնահերթ կարիքները, հրատապ լուծում պահանջող խնդիրները, նախանշել զարգացման հեռանկարները։

Ախթալա խոշորացված համայնքի համար մշակված սոցիալ-էկոլոգիական քաղաքականության նախագիծը քննարկվեց Ախթալա խոշորացված համայնքում գտնվող «Գրին Քեմփ» էկո-գյուղական և ՔՀԿ տուրիզմի կենտրոնում համայնքների բնակիչներi, ՏԻՄ-ի ու փորձագետների հետ համատեղ։

Ինչպես բնակիչները, այնպես էլ՝ վարչակազմը, որպես համայնքների զարգացման առաջնահերթ ուղղություն, նշեցին կայուն գյուղատնտեսության ներդրումը, Էկոտուրիզմի զարգացումը, ջրամատակարարման համակարգի բարելավումը, անտառների արդյունավետ կառավարումը, կենցաղային թափոնների վերամշակման, արդյունաբերական թափոնների չեզոքացման անհրաժեշտությունը։  
Փաստաթղթի ներդրումը կարևորում է նաև Ախթալա խոշորացված համայնքի ղեկավարը, ասում է ավագանու կողմից հավանության արժանանալուց հետո այն կարող է ներդրվել համայնքի հնգամյա զարգացման ծրագրում։

Փաստաթղթի ներդրումը կարևոր է նաև այն առումով, որ տեղական իշխանությանը հնարավորություն է տալիս խոսել ավելի ուժեղ դիրքերից, ասում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ, Օլեգ Դուլգարյանը։ Ասում է՝ այն ավելի մեծ հնարավորություններ կտա համայնքներին զարգանալու հենց սոցիալ էկոլոգիական ուղղությամբ։ Հատկապես, որ բնակիչներիը որպես համայքնի զարգացման ուղղություն նշել են հենց կանաչ և կայուն զարգացումը։

Քննարկման ընթացքում կարևորվեց նաև բնակիչների ակտիվ մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում։ «Հայաստանի ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի փոխնախագահ Աբրահամ Արտաշեսյանի խոսքով՝ սա բավականին լուրջ փաստաթուղթ է, որը կնպաստի համայնքում կանաչ տնտեսության  զարգացմանը, էկոլոգիական ռիսկերի բացահայտմանը և նվազեցմանը,  համայնքի զարգացման և  շրջակա միջավայրի  պահպանման նկատմամբ ՏԻՄ-ի պատասխանատվության  բարձրացմանը, համայնքի զարգացման մեջ բիզնես սեկտորի սոցիալական պատասխանատվության  բարձրացմանը, ֆինանսական մուտքերի, այդ թվում բիզնես սեկտորի կողմից կատարված մասհանումների նպատակային օգտագործմանը։
Համայնքների սոցիալ էկոլոգիական քաղաքականության նախագիծը քննարկվեց նաև Օձուն խոշորացված համայնքում։ Քննարկման ժամանակ ոչ միայն ներկայացվեց ծրագրի ընթացքում հավաքագրված առաջարկությունները, այլև հնչեցին նոր առաջարկություններ։ Մասնավորապես, Օձուն խոշորացված համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը կարևորելով սոցիալ էկոլոգիական քաղաքականության ներդրումը, մատնանշեց նաև համայնքների զարգացման հնարավորությունների սահմանազատման կարևորությունը։ Նրա խոսքով՝ պետք է գնահատել բնակավայրերի զարգացման հնարավորությունները և հստակեցնել, թե տվյալ բնակավայրը զարգացման ինչ ուղղություն է ընտրելու։
Նշված փաստաթղթում տեղ կգտնեն նաև հանդիպման ընթացքում հնչած առաջարկները։

«Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագիրն իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը՝  Սոցիալ-էկոլոգիական կոնսորցիումի կողմից՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի Անտառներ» հասարակական կազմակերպությունների գործընկերությամբ:

 

cvmedia.am

6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
facebook sharing button facebook