Քաղաքացու ձայնը

Citizen's voice

×

Ձեր ահազանգը

ընտրված չէ

CVmedia
Թարմ լուրեր
12/5/2022
share

ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 2.480.341 ՀՀ դրամ․ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀՀ բնապահպանություն և ընդերքի տեսչական մարմնի կողմից հաշվարկվել է 61մլն. դր. վնաս կատարված ստուգումների արդյունքում։ Այս մասին տեսչական մարմինը հրապարակում է արել, ըստ որի․
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022 թվականի ապրիլի 25-ից մայիսի 6-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ
 Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 56 դեպք, որից 28 դեպքով հաշվարկվել է 61.324.249 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4 դեպքով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
 Նախկինում արձանագրված 23 դեպքով հաշվարկվել է 2.081.545 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 970.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: 
Մասնավորապես`
 Բուսական աշխարհի պահպանության ոլորտ 
 Արձանագրվել է 27 դեպք, որից 26-ով հաշվարկվել է 50.782.734 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
 Նախկինում արձանագրված 10 դեպքով հաշվարկվել է 2.063.184 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել  300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
  Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
 Արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 9.000.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ 
 Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 18.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
 Արձանագրվել է 24 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 1.541.515 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
 Նախկինում արձանագրվել է 6 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 361 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 5-ով նշանակվել 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Ընդերքի պահպանության ոլորտ
 Արձանագրվել է 1 դեպք: 
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
 Արձանագրվել է 2 դեպք։
 Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 210.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Պետական փորձաքննություններ 
Արձանագրվել է 1 դեպք:
   Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել
   Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 160.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
 ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 7 գործ (ընդհանուր՝ 761.500 ՀՀ դրամ)։ 
 Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 2.480.341 ՀՀ դրամ: 
Ստուգումների վերաբերյալ
 Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 11 հանձնարարագիր, որից` 
1-ը՝ թափոնի տեղադրում, փոխադրում, վնասազերծում,
1-ը՝ անտառտնտեսություն,
2-ը՝ արտադրություն,
7-ը՝ ընդերքօգտագործում: 
Նախկինում իրականացված 16 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 37 որոշում՝ 3.290.000 ՀՀ դրամի չափով, նաև հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 10.318.015 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 5 հանձնարարական։

Աղբյուրը՝ ՀՀ բնապահպանության ւ ընդերքի տեսչական մարմին

facebook sharing button facebook