Քաղաքացու ձայնը

Citizen's voice

×

Ձեր ահազանգը

ընտրված չէ

CVmedia
Թարմ լուրեր
12/5/2022
share

«Առանց հանք Լոռի, առանց հանք Մոտկոր»․ ստորագրահավաք Մոտկորում

Լոռվա Մոտկորում նախաձեռնել են ստրոգրահավաք  ի պաշտպանություն Մոտկորի անվտանգ ու մաքուր բնության՝ «Առանց հանք Լոռի, առանց հանք Մոտկոր» կոչով, որում ասվում է․ 
«Պահանջում ենք դադարեցնել Լոռու մարզում,մասնավորապես Թումանյան համայնքում նոր հանքերի բացումը՝ գիտակցելով դրանց բացման հետևանքով սպասվող բնապահպանական աղետը։

Լոռու մարզում կան շատ բացված հանքեր, որոնց մի մասն արդեն չի շահագործվում։ Բոլոր այն համայնքները և շրջակայքը, որտեղ գործել կամ գործում են հանքեր, աղետալի վիճակում են, չկա բուսականություն, գյուղմթերքն անպիտան է և վնասակար, բաց երկնքի տակ առկա են թունավոր նյութեր, որոնք աղտոտում են շրջակայքը, մեծ վնաս հասցնում մեղվաբուծությանը, բնակիչներն էլ տառապում են դրանց հետևանքով առաջացած հիվանդություններով (կանանց պտղաբերության նվազման բերող հիվանդություններ, քաղցկեղի տարբեր տեսակներ և այլն):

Հանքարդյունահանման, վերամշակման և ձուլման աշխատանքների հետևանքով առաջացող փոշին և թափոնները պատճառ են նաև այդ համայքներում երեխաների արյան մեջ կապարի բարձր մակարդակի:

Մեր ապագայի մասին մտածելով՝ ասում ենք Ո՛Չ նոր հանքերին։

1․ Պահանջում ենք չեղարկե՛լ և թույլ չտա՛լ, որպեսզի կայանան հանրային լսումներ Թումանյան համայնքում։

2․ Պահանջում ենք չեղարկել «Հարմար» ՍՊԸ-ի կողմից Թումանյան խոշորացված համայնքի Մարց գյուղում մեկ տարի առաջ անցկացրած հանրային լսման արդյունքները, քանի որ այն տեղի է ունեցել բնակչության անբավարար տեղեկացմամբ ու մի շարք այլ ընթացակարգային խախտումներով։

Առանց հանք Լոռի՛»։
 Մոտավորապես մեկ տարի առաջ Թումանյան խոշորացված համայնքում հանրային լսում էր կայացել հանքարդյունաբերական նախաձեռնություն սկսելու վերաբերյալ, ինչը հասարակության մոտ դժգոհություն էր առաջացրել վատ իրազեկվածության պատճառով։ Հետագա քայլերը այդքանով դադարեցվել էին։
 Հիմա բնակիչները նախաձեռնություն են սկսել, դրանով փորձելով կասեցնել հնարավոր բոլոր զարգացումները։ Մոտկորի բնակիչները չեն ուզում, որ իրենց տարածքում հանաքարդյունաբերական որևէ գործունեություն իրականացվի, քանի որ դա կխաթարի իրենց բնությունը, կաղտոտի շրջակա միջավայրը։ 
 Ստորագրահավաքը մեկնարկել է օնլայն տիրույթում, այն բաց է միանալու համար։ Միանալու համար անցնել հետրյալ հղումով՝

facebook sharing button facebook