Քաղաքացու ձայնը

Citizen's voice

×

Ձեր ահազանգը

ընտրված չէ

CVmedia
Թարմ լուրեր
11/5/2022
share

Համայնքների խոշորացման նախագիծը ներկայացվեց Ալավերդու համայնքապետարանում

Այսօր ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանում ներկայացվեց ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի նախագիծը։ Հանդիպմանը մասնակցում էին Ալավերդու համայնքապետարանի աշխատակիցներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, քաղհասարակության ներկայացուցիչներ։ Նախագիծը ներկայացրեց ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը։ Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը, մարզպետարանի ներկայացուցիչներ։
 Հանդիպման ընթացքում ներկայացվեց Ալավերդի, Օձուն, Ախթալա և Շնող խոշորացված համայնքները էլ ավելի մեծ համայնքի մեջ միավորելու նախագիծը։
Հանրային լսման մասնակիցներից «Թումանյանական աշխարհ» թերթի խմբագիր Արարատ Թամրազյանը հարցրեց, թե ինչու՞ հանրային լսմանը չեն մասնակցում Ալավերդի համայնքի բնակիչներ։ Համայնքապետը բացատրեց, որ այս պարագայում իրենք աջակից են, ոչ թե հանրային լսման կազմակերպիչ, հետևաբար իրենք իրենց հասանելիքը արել են․ հայտարություն են տեղադրել համայնքապետարանի կայքում և ֆեյսբուքյան էջում։
 Օլեգ Դուլգարյանը ևս անդրադարձավ հանրային լսմանը համայնքի բնակիչների չմասնակցելու հանգամանքին․ շեշտելով, որ համայնքի բնակիչների մասնակցությունը պետք է անպայման ապահովված լիներ, որովհետև այդ նախագիծը անմիջականորեն վերաբերվում է Ալավերդի խոշորացված համայնքի յուրաքանչյուր բնակչի։ Եվ հանրային լսումը, որին չեն մասնակցում համայնքի բնակիչները, չի կարող լինել արդյունավետ։ Օլեգ Դուլգարյանը հարցրեց նաև, թե ի՞նչ սկզբունքով է իրականացվում տվյալ խոշորացումը, ինչո՞ւ Թումայնան համայնքը ևս ներառված չէ այս խոշորացման գործընթացին, կա՞ն արդյոք հիմնավորումներ, տնտեսական հաշվարկներ, որին ի պատասխան ոչ մի հիմնավորում չհնչեց։
Հնչեցին նաև այլ հարցադրումներ նախագծում կիրառված բնակավայրերի անվանումների ձևակերպման, փոքր համայնքների խնդիրներ վերաբերյալ։
Նշենք, որ նմանատիպ հանդիպումներ էր նշանակված նաև Օձուն, Ախթալա և Շնող խոշորացված համայքներում։ Օձուն և Ախթալա խոշորացված համայնքներում սակայն հանրային լսումները չեն կայացել։ Խոշորացման նախագիծը ներկայացվել է միայն Շնող և Ալավերդի համայնքներում։

cvmedia.am

 

facebook sharing button facebook