Քաղաքացու ձայնը

Citizen's voice

×

Ձեր ահազանգը

ընտրված չէ

CVmedia
Թարմ լուրեր
11/5/2022
share

Ախթալայի բնակիչները նույնպես բոյկոտեցին խոշորացման թեմայով հանրային լսումը

Այսօր Ախթալայի համայնքապետարանում նշանակված էր հանրային լսում կապված՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ։ Այդ փոփոխություններով նախատեսվում է միավորել Ախթալա, Շնող,  Օձուն և Ալավերդի խոշորացված համայնքները։ 
Ախթալա համայնքի բնակիչները թույլ չտվեցին, որ հանրային լսում կայանա։ Նշենք, որ ժամեր առաջ նույն թեմայով նշանակված հանրային լսումը չկայացավ նաև Օձունում։
Առաջիկայում տեսանյութով կներկայացնենք մանրամասները։

facebook sharing button facebook