
Այսօր Օձունի համայնքապետարանում նշանակված էր հանրային լսում կապված՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ։ Այդ փոփոխություններով նախատեսվում է խոշորացնել նաև Օձուն համայնքը Ալավերդի խոշորացված համայնքի կազմում։ Վարչատարածքային այդ փոփոխությունները ներկայացնելու նպատակով Օձուն էր եկել ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը։ Սակայն Օձուն համայնքի ներկայացուցիչները չցանկացան ոչինչ լսել խոշորացման թեմայով և լքեցին դահլիճը։
Հիշեցնենք, որ օրենքի նախագծով նախատեսվում է միավորել Ախթալա, Շնող, Օձուն և Ալավերդի խոշորացված համայնքները։
Հաջորդիվ, խոշորացման թեման նախարարության ներկայացուցիչները կքննարկեն Շնողում և Ախթալայում։