Քաղաքացու ձայնը

Citizen's voice

×

Ձեր ահազանգը

ընտրված չէ

CVmedia
Թարմ լուրեր
11/5/2022
share

«Թույլ չեն տալու իրենց գյուղում հանքի մասին անգամ բանավոր խոսք գնա»․ Օլեգ Դուլգարյան

«Համայնքային համախմբան և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տեղեկություններ են հասնում, որ Լոռու բնության հրաշք, գյուղատնտեսության հարուստ ավանդույթներ  և էկո-տուրիզմի մեծ նախադրյալներ ունեցող Հագվի գյուղում հանքային գործունեության  հետաքրքրություն ունեցող մի շրջանակ ցանկանում է երկրաբանական ուսումնասիրությունների իրականացման համար գործընթաց սկսել։ 
Ասում են, խոսքը ոսկու մասին է։
Տարիներ առաջ հագվեցիները մի մարդու պես կանգնեցին և թույլ չտվեցին, որպեսզի Հագվիում ՀԷԿ կառուցվի։
Զուր, անիմաստ  փորձեր մի արեք, արդեն իսկ գյուղացիներից ասում են, որ նման փորձերը անհաջողության են մատնվելու և իրենք թույլ չեն տալու իրենց գյուղում հանքի մասին անգամ բանավոր խոսք գնա։
Վստահ եմ, որ ճիշտ են ասում, գյուղին սար են կանգնելու ու մենք ևս իրենց հետ»։

facebook sharing button facebook