Քաղաքացու ձայնը

Citizen's voice

×

Ձեր ահազանգը

ընտրված չէ

CVmedia
Թարմ լուրեր
08/5/2022
share

Ջրամբարներում կուտակված ջուրը այս տարի կբավարարի՞ ոռոգման սեզոնին

2022 թ․ տեղումնառատ գարունը մասնագետներին հույս է ներշնչում, որ ջրամբարներում ավելի շատ ջուր կկուտակվի, դրա շնորհիվ կնվազի  ոռոգման սեզոնին Սևանա լճից ջրառ իրականացնելու ռիսկը։
 Ներկա պահին Հայաստանի 5 խոշոր ջրամբարներում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 62.8 մլն խմ-ով ավելի ջուր կա: Ախուրյան, Արփի լիճ, Ապարան, Ազատ, Մարմարիկ՝ խոշոր ջրամբարների շարքում ջրի լցվածության լավագույն ցուցանիշը Ախուրյանինն է:  Ախուրյանի ջրավազանի կառավարման տարածքում  72,3 մլն խմ  ջուր կա քան նախորդ տարվա համեմատ։ ՀՀ-ում ամռանը ոռոգումն իրականացվում է ջրամբարներում գարնանը կուտակված ջրով, իսկ այդ ջուրը ստացվում է գետերից։ 
 ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանի խոսքով դրական հույս է ներշնչում նաև այն հանգամանքը, որ լեռներում դեռ ձյուն կա, իսկ մայիս սկիզբը ևս տեղումնառատ է։ Եթե տեղումներ չեն լինում , ձյունը աստիճանաբար է հալվում և ջրի հոսք չի առաջանում․այն աստիճանաբար ներծծվում է հողի մեջ։ Իսկ անձրևները հալեցնում են ձյունը, ինչը հոսքով թափվում է գետերի մեջ։ 
Ջրամբարների առկայությունը ՀՀ-ում շատ կարևոր է, որովհետև գետերը վարարում են գարնանը, երբ ոռոգման անհրաժեշտություն չի լինում , իսկ ամռանն արդեն սակավաջուր դարձած գետերը չեն բավարորում ոռոգման պահանջներին։ Դրա պատճառով էլ անհրաժեշտ է լինում գարնանը ջուր կուտակել։ Ներկա պահին ՀՀ-ում նոր՝  ջրամբար է կառուցվում ։ Վեդիի ջրամբարը  հնարավորություն կտա ավելի շոտ ջուր կուտակել՝  Վեդիի և Արարատի տարածքշրջանում ամառը ոռոգման նպատակով օգտագործելու համար։ Նոր ջրամբարի կառուցումը մասնագետների  խոսքով կնպաստի էլեկտրաէնփրգիայի խնայողությանը, որովհետև ջրամբարների ջուրը կբավարարի և 11 պոպմակայան չի աշխատի, ինչի արդյուքում կխնայվի 2 մլն կիլովատ էլեկտրաէներգիա։
cvmedia.am

facebook sharing button facebook