Քաղաքացու ձայնը

Citizen's voice

×

Ձեր ահազանգը

ընտրված չէ

CVmedia
Թարմ լուրեր
08/5/2022
share

Համայնքային լանդշաֆտ․ բնության նոր պահպանվող տարածքներ ՀՀ-ում

Բնության հատուկ պահպանվող տարածքներին՝ ազգային պարկեր, բնության հուշարձաններ, արգելավայրեր ու արգելոցներ, կավելանա ևս մեկը՝ համայնքային պաշտպանվող լանդշաֆտ տեսակը: Դրանք հիմնականում կտնօրինեն համայնքները:
Հնարավորություն կընձեռվի համայնքներին իրենց տարածքներում կազմակերպելու փոքր բնության հատուկ պահպանվող տարածքներ, իրականացնել դրանց պահպանումը համայնքի շրջանակներում, կազմակերպել զբոսաշրջության, էկոտուրիզմի աշխատանքներ:
Համայնքային պահպանվող լանդշաֆտները նաև անհրաժեշտ են բնության պահպանվող մեկ տարածքից այլ տարածք կենդանիների տեղաշարժի համար:
 Այս որոշման նպատակը ըստ ՀՀ ՇՄՆ բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանի ՀՀ կենդանական բազմազանությունը պահպանելն է, որպեսզի կենդանիները անարգել ու անվտանգ կարողանան տեղափոխվել մի տարածքից մյուսը։ Որպես հաջողված փորձ մասնագետները նշում են են Վայոց ձորի Արփա լանդշաֆտը։
 Մասնագետներն ասում են, որ ՀՀ-ում վերջին տարիներին ավելացել են կենդանատեսակները։  Լուսանկարող սարքերի կողմից ֆիքսվել են այնպիսի կենդանիներ, ինչպիսին օրինակ եվրոպական այծյամները, որոնք նախկինում չեն հանդիպել։ 
 Ընձառյուծի մշտական բնակությունը Խոսրովի անտառում, իսկ վերջին շրջանում նաև Տավուշում նորի հայտնվելը, վստահություն են ներշնչում, որ կենդանական աշխարը բազմազան է դարձել, որովհետև ընձառյուծը համարվում է էկոհամակարգերի գագաթը, և գագաթում գտնվող կենդանու առկայությունը վկայում է նրանից «ներքև» գտնվող կենդանիների առկայությունը։
 cvmedia.am

facebook sharing button facebook