Քաղաքացու ձայնը

Citizen's voice

×

Ձեր ահազանգը

ընտրված չէ

CVmedia
Թարմ լուրեր
07/5/2022
share

Մայիսի 11-ին Ախթալայի համայնքապետարանում կքննարկվի համայնքի խոշորացման հարցը

Մայիսի 11-ին ժամը 14։30-ին Ախթալայի համայնքապետարանում տեղի կունենա հանրային լսում, կապված ՝«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ։

Օրենքի նախագծով նախատեսվում է խոշորացնել նաև Ախթալա համայնքը։ Նախատեսվում է միավորել արդեն իսկ խոշորացված Ալավերդի, Օձուն, Շնող և Ախթալա համայնքները։

Ախթալայի համայնքապետարանը բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրում է մասնակցել հանրային լսմանը։

 

 

facebook sharing button facebook