Քաղաքացու ձայնը

Citizen's voice

×

Ձեր ահազանգը

ընտրված չէ

CVmedia
Թարմ լուրեր
06/5/2022
share

Բացվեց ևս մեկ ռաֆթինգ ակումբ՝ «Ակտիվ»․ Լոռու զբոսաշրջային հնարավորությունները (տեսանյութ)

«Ակտիվ» ռաֆթինգ ակումբը մայիսի 1-ից պաշտոնապես սկսեց իր գործունեությունը։ Գործընկերների, ընկներների ու պարազապես արկածային տուրիզմի սիրահարների համար կազմակերպեցին առաջին նավարկությունը։ Այսուհետ պատրաստ են Դեբեդի վրա թիավարելու տանել բոլոր ցանկացողներին։ Իսկ ցանկացողների պակաս չկա, արկածային տուրիզմի սիրահարները մեկ անգամ ռաֆթելուց հետո կրկին այստեղ գալու ցանկություն են հայտնում։ Հատկապես, որ տարվա բոլոր եղանակներին, կապված ջրի հոսքից, ռաֆթելու զգացողոթյունները  տարբեր են լինում։ Իսկ նավարկության շրջանը բավականին երկար է՝ մայիսից սկած մինչև սեպտեմբեր, հոկտեմբեր կարելի է նավարկել։ Ակումբի հիմնադիր, հրահանգիչ Գևորգն ասում է՝ իրենց հիմնական նպատակը այս սպորտաձևը զարգացնելն է։
Նորաբաց ակումբի աշխատանքով հիացած է Հայաստանի թիավարության ֆեդերացիայի նախագահ Վահան Ադամյանը, ով ևս մասնակցում էր բացման արարողությանը։ Ասում է՝ ամեն կերպ կաջակցեն, որ այս սպորտաձևը զարգանա, սակայն ֆեդերացիայի նախագահը ավելի հեռահար նպատակներ ունի։ Ցանկանում է այստեղ օլիմպիական մարզաձև զարգացնել։
Նմանատիպ նախաձեռնությունները լավ նախադրյալ են ստեղծում մարզում զբոսաշրջության զարգացման համար։ Ինչը նաև տնտեսության զարգացման այլընտրանքային հնարավորություն կստեղծի։
Ռաֆթինգի հանդեպ հետաքրքության մասին խոսում է նաև այն, որ տարեց տարի նորանոր ռաֆտ ակումբներ են բացվում։ Տավուշի հատվածում ռաֆտ ակումբ է բացում Գրիգոր Հակոբյանը։ Ասում է՝ Լոռվա չնաշխարհիկ բնությունից, պատմամշակութային ժառանգությունից բացի մարզի հարստություններից մեկն էլ Դեբեդն է, որը Հայաստանի եզակի գետերից մեկն է, որտեղ կարելի իրականացնել ռաֆթինգ ու նաև դրա շնորհիվ տարածաշրջանում զարգացնել արկածային տուրիզմը։
Զարգացման հնարավորությունները լայն են, սակայն խնդիրներ էլ կան, օրինակ այն, որ գետի ափերը ամբողջ երկայնքով պատված են աղբով, հիմնականում պոլիէթիլենով։ Կենցաղային թափոններից բացի գետն աղտոտված է քիմիական նյութերով։ Աղտոտման 5-րդ դասի աղտոտվածություն ունի Դեբեդի վտակ Ախթալայի գետաբերանը։ Այսինքն՝ ամենաաղտոտված գետն է, որտեղ հայտնաբերել են ցինկ, պղինձ, մոլիբդեն և այլ քիմիական նյութեր։ Աղտոտման աղբյուրները հանքարդյունաբերական ընկերություններն են, պոչամբարները։ Չնայած դրան Դեբեդը արկածային տուրիզմի զարգացման լավագույն ռեսուրսն է։

cvmedia.am

6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
facebook sharing button facebook