Քաղաքացու ձայնը

Citizen's voice

×

Ձեր ահազանգը

ընտրված չէ

CVmedia
Թարմ լուրեր
06/5/2022
share

Վանաձորի անբարեկարգ ճանապարհները, ահազանգում են բնակիչները (տեսանյութ)

Լոռու մարզկենտրոն Վանաձորից բնակիչներն ահազանգում են ճանապարհային ոչ բարվոք վիճակի մասին։  
«Բարի գալուստ Լոռի» ֆեյսբուքյան խմբի հիմնադիր Աննա Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է և տեղադրել լուսանկարներ և տեսանյութ
«Արդեն 6 ամիս է՝ Վանաձորը քաղաքապետ չունի. չկա մի փողոց, որով հնարավոր է երթևեկել առանց փոսերի։ Անհնար է ուղղակի էս քաղաքում պոզիտիվ ու բարի մնալ։ Ամեն փոսի մեջ ընկնելուց ուղեղի ցնցում ես ստանում։
Վանաձորցիներ, ասեք` սխա՞լ եմ»։
Բենո Խաչատրյանը Vanadzor Drivers Club ֆեյսբուքյան խմբում տեղադրել է տեսանյութ, նաև հղում է արել ՀՀ կառավարությանը, Լոռու մարզպետարանին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը և նախարար Գնել Սանոսյանին․
«Լոռու մարզպետարան հիշեցնեմ կրկին` Վանաձորի թիվ 24-րդ դպրոցի խաչմերուկն է, ավելի կոնկրետ Ներսիսյան փողոցը, արդեն 7 ամիս է էս վիճակն է, հետաքրքիր է ինչի՞ չեք ձեռնարկում որևէ բան էս վիճակը վերացնելու համար, էտ մեծ դպրոցի աշակերտները այ էս ջրափոսերի մեջով են անցնում, որ դպրոց հասնեն, դե ավտոմեքենաների մասին էլ չխոսեմ։ Եթե համայնքապետ չունենք, ուրեմն դուք զբաղվեք էս ամեն ինչով, իսկ եթե չէ էլ ինչներիս է պետք էտ ձեր մարզպետարանը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia, ո՞նց եք, դուք երևի չեք պատկերացնում թե ձեր նախարարությունը ինչի՞ համար է ստեղծվել ի սկզբանե, ի՞նչ եք անում էլի դուք էտ ձեր շենքում։ Վանաձորում էլ ճանապարհ չի մնացել տեղյա՞կ եք։ Տեղյա՞կ եք, թե ինչա կատարվում հանրապետության ճանապարհների հետ։
Գնել Սանոսյան/Gnel Sanosyan ինչի՞ եք անտարբերության մատնում մեր գրածները, Վանաձոր քաղաքը։
Դուք վերջին անգամ ե՞րբ եք եղել Վանաձորում։ Ընենց տպավորությունա, որ բացի մայրաքաղաք Երևանից ոչ մի տեղ ձեզ էլ պետք չի!!! Աղայան փողոցը արդեն 8 ամիս է անտանելի վիճակում է, էս փողոցը այլընտրանքային փողոցն է, բայց էլ բանի պիտանի չի։
ՀՀ կառավարություն ձեզ էլ նշեմ, ձեր փափուկ աթոռներից նստած կարող ա՞ տեսնեք ինչ է կատարվում մեր քաղաքում էս արդեն 7-8 ամիս ա»։

 

facebook sharing button facebook