Քաղաքացու ձայնը

Citizen's voice

×

Ձեր ահազանգը

ընտրված չէ

CVmedia
Թարմ լուրեր
05/5/2022
share

Օձուն համայնքը կունենա սոցիալ-էկոլոգիական քաղաքականություն

Այսօր Լոռու մարզի Օձուն խոշորացված համայնքի համայնքապետարանում ներկայացվեց «Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի շրջանակներում իրականացվող կլոր-սեղան քննարկումը: Որի ժամանակ քննարկվեց  Օձուն խոշորացված համայնքի համար մշակված սոցիալ-էկոլոգիական քաղաքականության նախագիծը։ Այն մշակվել է ծրագրի ընթացքում կազմակերպված ֆոկուս-խմբային քննարկումների, անհատական էլեկտրոնային հարցումների արդյունքների հիման վրա։ 
Հանդիպմանը մասնակցում են Օձուն խոշորացված համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը, «Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի ՏԻՄ փորձագետ, «Հայաստանի ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի փոխնախագահ Աբրահամ Արտաշեսյանը,  Օձուն խոշորացված համայնքի վարչական ղեկավարները, համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքի բնակիչներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ։ 

Քննարկման ժամանակ ոչ միայն ներկայացվեց ծրագրի ընթացքում հավաքագրված առաջարկությունները, այլև հնչեցին նոր առաջարկություններ։ Մասնավորապես, Օձուն խոշորացված համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը կարևորելով սոցիալ էկոլոգիական քաղաքականության ներդրումը, կարևորեց նաև համայնքների զարգացման հնարավորությունների սահմանազատումը։ Նրա խոսքով՝ պետք է գնահատել բնակավայրերի զարգացման հնարավորությունները և հստակեցնել, թե բնակավայրերը զարգացման ինչ ուղղություն են ընտրելու։ Կարևորվեց նաև համայնքի բնակիչների ակտիվ մասնակցությունը որոշումների ընդունման գործընթացներում։ 
Վարչական ղեկավարները մտավախություն հայտնեցին, որ համայքների խոշորացումից հետո իրենց բնակավայրերի խնդիրները հետին պլան կմղվեն։ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ, Սոցիալ-էկոլոգիական կոնսորցիումի՝ «Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի ղեկավար Օլեգ Դուլգարյանն ասում է՝ այս փաստաթղթի ընդունումը հենց նաև սրանով է կարևոր, որ այդտեղ նախանշված են ինչպես համայնքի առաջնահերթ խնդիրները, այնպես էլ զարգացման հնարավորությունները։
Նշված փաստաթղթում տեղ կգտնեն նաև հանդիպման ընթացքում հնչած առաջարկները։ 
 cvmedia.am

6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
facebook sharing button facebook