Քաղաքացու ձայնը

Citizen's voice

×

Ձեր ահազանգը

ընտրված չէ

CVmedia
Թարմ լուրեր
04/5/2022
share

Քննարկվեց Ախթալայում սոցիալ-էկոլոգիական քաղաքականության ներդրման փաստաթուղթը

Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքում գտնվող «Գրին Քեմփ» էկո-գյուղական և ՔՀԿ տուրիզմի կենտրոնում այսօր կայացավ կլոր-սեղան քննարկում, որը նախաձեռնել է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ը և Ախթալայի համայնքապետարանը՝ «Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի շրջանակներում։
 
Հանդիպմանը մասնակցում էին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը, Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը, «Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի ՏԻՄ փորձագետ, «Հայաստանի ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի փոխնախագահ Աբրահամ Արտաշեսյանը, տեղական ինքակառավարման մարմինների ներկայացուցիչներն ու համայնքի բնակիչները։

Քննարկվեց Ախթալա խոշորացված համայնքի համար մշակված սոցիալ-էկոլոգիական քաղաքականության նախագիծը, նպատակները, համայնքներում առկա սոցիալական, տնտեսական ու բնապահպանական խնդիրները։
Կարևորվեց բնակիչների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում։

Դիտարկվեց «Սոցիալ-էկոլոգիական քաղաքականությունը», որպես համայնքի հնգամյա զարգացման ծրագրի բաղկացուցիչ մաս ներդնելը և դրա իրավական հիմքերը ՏԻՄ օրենսդրության շրջանակներում։
Ծրագիրն իրականացվում է Սոցիալ-էկոլոգիական կոնսորցիումի կողմից՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի Անտառներ» հասարակական կազմակերպությունների գործընկերությամբ:

 

cvmedia.am

facebook sharing button facebook