
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում ՀՀ Արագածոտնի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում հայտնաբերվել է ապօրինի սևահող տեղափոխող 8 բեռնատար մեքենա։ Մեքենաները տեղափոխվել են Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք, իսկ սևահողը հանձնվել է համայնքներին։ Նշանակվել է վարչական տուգանք, ընդհանուր՝ 250 000 ՀՀ դրամի չափով։
ՀՀ բնապահպանության և տեսչական մարմինը հայտարարում է, որ վերահսկողական աշխատանքները շարունակվելու են։
Լուսանկարները՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջից