Քաղաքացու ձայնը

Citizen's voice

×

Ձեր ահազանգը

ընտրված չէ

CVmedia
Թարմ լուրեր
04/5/2022
share

Մշակվում է «Մանթաշ-Արթիկ» ջրատարից «Արթիկ 2» փհէկի շահագործման համար ջրառի թույլտվության նախագիծ

Մշակվում է «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ի՝ Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարալանջ գյուղի վարչական տարածքում «Արթիկ 2» փհէկի էներգետիկ՝ փհէկի կառուցում/շահագործում նպատակով «Մանթաշ-Արթիկ» ջրատարից 250.0 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Այս մասին Շրջակա միջավայրի նախարարաությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման  վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ի՝ Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարալանջ գյուղի վարչական տարածքում  «Արթիկ 2» փհէկի էներգետիկ՝ փհէկի կառուցում/շահագործում նպատակով  «Մանթաշ-Արթիկ» ջրատարից 250.0 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման  և պահպանության  մարմին  (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2022 թվականի մայիսի 10-ին  ժամը 1600-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ»:
«Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ն տեքստիլ արտադրություն է, արտադրում են թելեր։

cvmedia.am

facebook sharing button facebook