«ՍՈԼԱՆՈՒՄ» ՓԲԸ նախատեսում է կազմակերպել ալյումինի ձուլման ոչ մեծ արտադրություն՝ իրեն պատկանող երկաթբետոնե կառուցվածքների համալրում, որը գտնվում է Բյուրեղավան քաղաքում, արդյունաբերական գոտում:
Ընկերությունը նախագիծ է ներկայացրել ՇՄ նախարարություն, որի վերաբերյալ հանրային լսում է նշանակվել։ Ալյումինի ձուլման արտադրամասի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային ծանուցումը և քննարկումները (2-րդ քննարկում) տեղի կունենան մայիսի 12-ին՝ ժամը 12․00-ին ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի մշակույթի տանը։
Նախարարությունը առաջարկում է մինչ հանրային լսումը ծանոթանալ նախագծին ՇՄ նախարարության կայքում։
cvmedia.am