Քաղաքացու ձայնը

Citizen's voice

×

Ձեր ահազանգը

ընտրված չէ

CVmedia
Թարմ լուրեր
03/5/2022
share

Ախթալա խոշորացված համայնքում առկա խնդիրներն ու դրանց լուծումները տեղի բնակիչների դիտանկյունից (ԷկոԼուր, տեսանյութ)

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ներկայացնում է «Համայնք և սոցիալ-էկոլոգիական մարտահրավերներ» խորագրով հինգերորդ տեսանյութը, որում ներկայացվում են Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքում առկա սոցիալական, բնապահպանական ու տնտեսական խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները՝ տեղի բնակիչների դիտանկյունից: Տեսանյութում տեղի բնակիչները խոսում են հանքարդյունաբերական գործունեության հասցրած վնասների ու համայնքում այլընտրանքային աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտության մասին: «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը և  «Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի փորձագետ Ռոզա Ջուլհակյանը ներկայացնում են համայնքի զարգացման հեռանկարները՝ ծրագրի իրականացման և որպես դրական հետևանք՝ սոցիալ-էկոլոգիական քաղաքականության ներդրման արդյունքում:
Տեսանյութը նկարահանվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից՝ «Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի շրջանակներում:
Ծրագիրն իրականացվում է Սոցիալ-էկոլոգիական կոնսորցիումի կողմից՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի Անտառներ» հասարակական կազմակերպությունների գործընկերությամբ:
«Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագիրն իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «Սոցիես» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության (Սոցիես), Բուն TV հիմնադրամի (Բուն TV), «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության (ԴԵՀԿ) և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության (Սոսե) համատեղությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերությամբ և օժանդակությամբ:
Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:


Աղբյուր՝ ԷկոԼուր

 

facebook sharing button facebook