Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
22/6/2022
share

Հաշվարկվել է 55 մլն դր չափով բնությանը պատճառված վնաս

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB-ը հայտնում է
Հաշվետվություն ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022 թվականի հունիսի 6-ից 17-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ
Հաշվարկվել է 55 մլն դր չափով բնությանը պատճառված վնաս
Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 61 դեպք, որից 37 դեպքով հաշվարկվել է 54.753.190 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6 դեպքով նշանակվել է 280.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 18 դեպքով հաշվարկվել է 160.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 1.100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 35 դեպքով հաշվարկվել է 39.599.190 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրվել է 3 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 108.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 4.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 52.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է 9 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 15.150.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4-ով նշանակվել է 180.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Ընդերքի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 3 դեպք:
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
Արձանագրվել է 11 դեպք, որից 2-ով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 10 դեպքով նշանակվել է 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել
Արձանագրվել է 1 դեպք:
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Պետական փորձաքննություններ
Արձանագրվել է 1 դեպք:
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 2 գործ (ընդհանուր՝ 284.200 ՀՀ դրամ)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 569.000 ՀՀ դրամ:
Ստուգումների վերաբերյալ
Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 25 հանձնարարագիր, որից`
7-ը՝ ընդերքօգտագործում,
2-ը՝ ՓՀԷԿ,
6-ը՝ արտադրություն
1-ը՝ թափոնների հավաքում, մշակում և ոչնչացում,
1-ը՝ հյուրանոցների եւ համանման բնակատեղերի տրամադրման ծառայություններ,
1-ը՝ ջրամատակարարում,
1-ը՝ շինարարություն,
2-ը՝ ձկնաբուծարան,
1-ը՝ կենսապաշար,
1-ը՝ անտառտնտեսություն,
2-ը՝ հասարակական սննդի կազմակերպում։
Նախկինում իրականացված 9 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 21 որոշում՝ 2.190.000 ՀՀ դրամի չափով, նաև հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 36.535.806 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 2 հանձնարարական։

 

1

facebook sharing button facebook