
Սյունիքի հանքերից մեկում դժբա՞խտ դեպք է տեղի ունեցել։ Գովազդ Կապան ֆեյսբուքյան օգտատերը գրում է․
«Դեռ ինչքան անմեղ կյանքեր պետք է խլի այդ անիծյալ հանքախորշը, որ ուշքի գանք վերջապես․․․
Դավիթը դասընկերս էր՝ համեստության ու հանդարտության մարմնավորում։ Տեսակ, որին շրջապատում բոլորն էին սիրում ու հարգում․․․
Հազար ափսոս․․․
Աստված հոգին լուսավորի․․․»
Օգտատերը մեկնաբանում է, որ վթար է տեղի ունեցել ստորգետնյա հանքում։ Իսկ թե ի՞նչ է տեղի ունեցել և որտե՞ղ cvmedia.am-ին դեռ չի հաջողվել ճշտել։