Քաղաքացու ձայնը

Citizen's voice

×

Ձեր ահազանգը

ընտրված չէ

CVmedia
16/5/2022
share

Օդի աղտոտման մակարդակը Հայաստանում

ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մթնոլորտային օդի որակի մոնիտորինգի լաբորատորիայի մասնագետները ամենօրյա ռեժիմով հետազոտում են օդում ազոտի և ծծմբի երկօքսիդի, փոշու, գետնամերձ օզոնի քանակությունը։ Ըստ այդ հետազոտությունների աղտոտիչների առկայությունը չի հատում վտանգավորության շեմը։ Սակայն հատկապես քաղաքային և հանքարդյունաբերական բնակավայրերում մարդիկ դժգոհում են օդի աղտոտվածությունից։
Այս պահին Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը օդի հետազոտություն է իրականացնում Հայաստանի 11 խոշոր քաղաքներում։ Ամենաաղտոտվածը մայրաքաղաքի օդն է։
 Բոլոր տեղերում հիմնական աղտոտիչը փոշին է և ազոտի երկօքսիդը։ Ծծմբի երկօքսիդի աղտոտման գերազանցումներ համարյա թե չեն եղել։  Վտանգավոր կոնցենտրացիաների գերազանցման դեպքեր առավել հաճախ դիտվել են Հրազդան, Արարատ և Գյումրի քաղաքներում։
  Բնապահպաններն ահազանգում են՝ օդի աղտոտվածության հիմնական պատճառը կանաչ տարածքների կրճատումն է, հանքերի բաց շահագործումը, պայթեցումները։ Նաև այն, որ հաճախ չեն պահպանվում ամենահասարակ կանոնները․ շինարարական և այլ տեսակի աղբը, շինանյութը տեղափոխվում է առանց հատուկ ծածկոցների։
«էկոԼուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանի կարծիքով աղտոտման աղբյուր են հանդիսանում նաև շինարարությունը, որը հաճախ իրականացվում է հենց կանաչ տարածքների հաշվին։
 «էլ չեմ ասում, որ մենք ունենք շատ ծանր ձեռնարկություն, որն Ալավերդի գործարանի, այսինքն՝ շատ ծանր արտանետում ունեցող գործարանը, որ հիմա փակ է Ալավերդիում, մոտավորապես նման տեխնոլոգիա ունենք մեր մոտ Շենգավիթում, որը ֆեռոմոլիբդեն է արտադրում»:
ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մթնոլորտային օդի որակի մոնիտորինգի ծառայության պետ Արփինե Գաբրիելյանն ասում է․ «Երևանի օդը հիմնականում աղտոտված է փոշիով․ այն հաճախ հատում է սահմանային թույլատրելիի շեմը․ բայց դա միշտ չի այդպես։ Լինում են օրեր, որ արձանագրվում է ազոտի երկօքսիդի քանակի գերազանցում, որի պատճառը ավտոմեքենաների վառելիքից առաջացող արտանետումներն են»։

 

 

facebook sharing button facebook