
Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկում սոճիների փոշոտման շրջանն է: Դենդրոպարկը գտնվում է Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի վարչական տարածքում։
Տարվա մեջ միայն մի կարճ ժամանակաշրջան` մայիս-հունիս ամիսներին, Դենդրոպարկի սոճիների փոշոտման ընթացքում, սոճու անտառներում արտադրվում են ֆիտոնցիդ նյութեր։
Մասնագետներն ասում են , որ փոշոտման շրջանում արտադրված նյութերը բուժիչ հատկություն ունեն։ Այն հատկապես դրական ազդեցություն են թողնում ալեգիաների վրա։ Այդ է պատճառը, որ արդեն քանի տարի է «Սոճուտ» են այցելում մարդիկ, ովքեր որոշակի առողջական խնդիրներ ունեն։
cvmedia.am