Քաղաքացու ձայնը

Citizen's voice

×

Ձեր ահազանգը

ընտրված չէ

CVmedia
15/5/2022
share

Մայիսի 15-ը կլիմայի միջազգային օրն է

Մայիսի 15-ին աշխարհը նշում է Կլիմայի միջազգային օրը:
Անցյալ դարի 1980-ականների վերջերից սկսած՝ ակտիվորեն քննարկվում են կլիմայական փոփոխությունների վերաբերյալ հարցերը: 
Կլիմայի գլոբալ փոփոխությունը հանգեցնում է վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների հաճախականության և ինտենսիվության ավելացմանը, ինչպիսիք են ջրհեղեղները, երաշտները, փոթորիկները, տորնադոները, աննախադեպ շոգից մինչև անսովոր սառնամանիքներ:
Առաջին անգամ կլիմայի գլոբալ տաքացման խնդիրները քննարկվել են 1992 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած միջազգային գագաթնաժողովում։ Մթնոլորտում ջերմոցային գազերի մակարդակը կայունացնելու և, որպես հետևանք, ջերմոցային էֆեկտի առաջացումը կանխելու կամ երկրագնդի կլիմայի վիճակի վրա վերջինիս բացասական ազդեցությունը նվազեցնելու նպատակով, ավելի քան 180 ներկայացուցիչներ ստորագրեցին կլիմայի փոփոխության մասին Միացյալ Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) շրջանակային կոնվենցիան (UNFCCC):
1997 թվականի դեկտեմբերին աշխարհի 190 տերությունների ներկայացուցիչներ ստորագրեցին Կիոտոյի արձանագրությունը՝ Շրջանակային կոնվենցիայի լրացուցիչ փաստաթուղթ, որը յուրաքանչյուր պետության պարտավորեցնում էր նվազեցնել կամ կայունացնել ջերմոցային գազերի արտանետումները:
Կլիմայի փոփոխությունն այլևս իրականություն է:
Օրեցօր ամբողջ աշխարհում մեծանում է կլիմայի փոփոխության ազդեցությունը մարդու գործունեության տարբեր ոլորտների վրա։ Այս համատեքստում կենսական նշանակություն են ստանում հարմարվողականության միջոցառումները, որոնք օգնում են մեղմել կամ կանխարգելել կլիմայի փոփոխության վնասակար հետևանքները, ինչպես նաև գտնել լուծումներ կլիմայական նոր պայմաններում ապրելու և զարգանալու համար։
Հայաստանում ևս կլիմայի փոփոխության հարմարվողականությանն ուղղված մի շարք գործընթացներ են իրականացվում, որոնց արդյունավետության համար յուրաքանչյուրս պետք է ավելին անենք պահպանելու մեր երկիրը և մոլորակը կլիմայական փոփոխության ավերիչ հետևանքներից:
Աղբյուր՝ Շրջակա միջավայրի նախարարություն

facebook sharing button facebook