Քաղաքացու ձայնը

Citizen's voice

×

Ձեր ահազանգը

ընտրված չէ

CVmedia
13/5/2022
share

Ալավերդի, Օձուն, Ախթալա և Շնող համայնքները կմիավորվեն. խոշորացման նոր գործընթացը հարցեր է առաջացնում համայնքներում (տեսանյութ)

«ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նոր նախագծով Ախթալա, Շնող, Օձուն և Ալավերդի համայնքները իրենց կազմի մեջ մտնող բնակավայրերով կմիավորվեն մեկ համայնքի մեջ, Ալավերդի կենտրոնով։
Նախագիծը նշված համայնքներում ներկայացնելու էր եկել ՀՀ ՏԿԵՆ տարածքային կառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Աժ պատգամավոր Արեն Մկրտչյանը, մարզպետարանի ներկայացուցիչներ։
Օձունի համայնքապետարանում սակայն չցանկացան լսել վարչատարածքային փոփոխության վերաբերյալ ոչ մի քննարկում և լքեցին դահլիճը։
Արդեն իսկ խոշորացված Օձուն համայնքի ղեկավարն ասում է, որ բավարար հիմնավորումներ չկան, որ ավելի մեծ համայնքի կազմում խոշորացումն արդյունավետ կլինի, հատկապես, որ համայնքների բնակիչների կարծիքը հաշվի չի առնվել։
Օձունը 2017 թվականին միավորվել է փնջային տարբերակով, Օձունի կազմի մեջ են մտել հարակից 7 գյուղերը։ Նշված բնակավայրերով հիմա միավորվում է Ալավերդի համայնքին։ Սակայն օձունցիները կարծում են, որ գյուղը քաղաքին միավորելով գյուղի խնդիրներն արդյունվետ չեն լուծվի։
Աշոտ Գիլոյանն ասում է՝ պետական բոլոր ծառայությւնները իրենց համայնքներում հասանելի են լինելու բնակիչներին։ Ասում է, եթե բնակիչները ներկա լինեին հանրային լսմանը ավելի հանգամանլից կտեղեկանային խոշորացված համայնքի առավելությունների մասին։
Խոշորացման թեմայով ոչինչ չցանկացան լսել նաև Ախթալա համայնքում։ Այստեղ ևս հանրային լսումը չկայացավ։ Համայնքապետն ասում է համայնքը զարգացող է և խոշորացման կարիք չունի, հակառակ դեպքում կարելի է միավորել գոնե Ախթալա և Շնող համայնքները։
Վարչատարածքային փոփոխությունները ներկայացվեց Ալավերդու համայնքապետարանում։ Ըստ պատասխանատու պաշտոնյաների՝ խոշորացման գործընթացը համայքներն ավելի ուժեղացնելու և բնակիչներին ավելի որակյալ ծաայություններ մատուցելու նպատակն ունեն։ Այն առումով, որ մեծ բյուջերի շնորհիվ համայնքներն ավելի մեծ սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու հնարավորություն կունենան։
ստ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանի, հանրային լսումներին հանրության մասնակցության պակաս կար բոլոր համայնքներում։ Լսումներին մասնակցում էին հիմնականում համայնքապետարանի աշխատակիցներ և բնակավայրերի վարչական ղեկավարներ։
Օլեգ Դուլգարյանն անտրամաբանական է համարում նաև այն, որ նախկին շրջանային սկզբունքով խոշորացվող համայնքից դուրս է մնում Թումանյան համայնքը, որը մինչև 1997 թվականը եղած վարչատարածքային բաժանումով Թումանյանի շրջանի կազմի մեջ էր։
Ասում է, դա տարաբնույթ ենթադրությունների տեղիք է տալիս և նվազեցնում վստահությունը տվյալ գործընթացի նկատմամբ։
Նշենք, որ ՏԻՄ ընտրությունները նախատեսված է սեպտեմբերի 25-ին։ Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը և ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը չբացառացին իրենց թեկնածության առաջադրումը Ալավերդի խոշորացված համայնքի համայնքապետի պաշտոնում։
 

cvmedia.am

facebook sharing button facebook