Ձեր ահազանգը
Տուգանվել է 20 բեռնատարի վարորդ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից ս.թ. մայիսի 3-ից 14-ը Երևան քաղաքում և ՀՀ մարզերում իրականացվել են մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ վերահսկողական լայնածավալ աշխատանքներ, որոնց ընթացքում հայտնաբերվել է առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր տեղափոխող տարբեր մակնիշի 20 բեռնատար ավտոմեքենա։
...ավելին
Ռուս զբոսաշրջիկների հավաքած աղբը շարունակում է մնալ ճամփեզրին
Վանաձոր Drivers Club ֆեյսբուքյան խումբը տեղեկացնում է․ «Ուղղակի ամոթա, սա քաղաք չի 30 ռուս Վանաձոր բարձրացող ճանապարհը սաղ մաքրել են աղբից ու հավաքել աղբամանի մոտ ու նույնիսկ այդ հավաքածը չեն տանում։ Ամոթա ռուսը պիտի գա մեր քաղաքը մաքրի»։
...ավելին
Օդի աղտոտման մակարդակը Հայաստանում
ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մթնոլորտային օդի որակի մոնիտորինգի լաբորատորիայի մասնագետները ամենօրյա ռեժիմով հետազոտում են օդում ազոտի և ծծմբի երկօքսիդի, փոշու, գետնամերձ օզոնի քանակությունը։ Ըստ այդ հետազոտությունների աղտոտիչների առկայությունը չի հատում վտանգավորության շեմը։ Սակայն հատկապես քաղաքային և հանքարդյունաբերական բնակավայրերում մարդիկ դժգոհում են օդի աղտոտվածությունից։
...ավելին
Մայիսի 15-ը կլիմայի միջազգային օրն է
Մայիսի 15-ին աշխարհը նշում է Կլիմայի միջազգային օրը:
Անցյալ դարի 1980-ականների վերջերից սկսած՝ ակտիվորեն քննարկվում են կլիմայական փոփոխությունների վերաբերյալ հարցերը:
Կլիմայի գլոբալ փոփոխությունը հանգեցնում է վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների հաճախականության և ինտենսիվության ավելացմանը, ինչպիսիք են ջրհեղեղները, երաշտները, փոթորիկները, տորնադոները, աննախադեպ շոգից մինչև անսովոր սառնամանիքներ:
...ավելին
Freedom House-ը անհանգստացած է Հայաստանում ցույցերի ժամանակ իրականացվող բռնությամբ
«Freedom House-ը անհանգստացած է Հայաստանում լրագրողների, հանրային գործիչների և հասարակ քաղաքացիների նկատմամբ բողոքի ցույցերի ժամանակ իրականացվող բռնությամբ: Դիմում ենք մարդկանց իրենց հիմնարար իրավունքները խաղաղ ճանապարհով իրացնելու կոչով, իսկ ոստիկանությանը կոչ ենք անում զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից»:
...ավելին
Գորիսի զարգացումը՝ ՏԻՄ-բիզնես-ՀԿ սեկտոր-բնակիչներ շղթայի համագործակցությամբ (էկոԼուր)
Ալավերդի, Օձուն, Ախթալա և Շնող համայնքները կմիավորվեն. խոշորացման նոր գործընթացը հարցեր է առաջացնում համայնքներում (տեսանյութ)
«ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նոր նախագծով Ախթալա, Շնող, Օձուն և Ալավերդի համայնքները իրենց կազմի մեջ մտնող բնակավայրերով կմիավորվեն մեկ համայնքի մեջ, Ալավերդի կենտրոնով։
Նախագիծը նշված համայնքներում ներկայացնելու էր եկել ՀՀ ՏԿԵՆ տարածքային կառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Աժ պատգամավոր Արեն Մկրտչյանը, մարզպետարանի ներկայացուցիչներ։
Օձունի համայնքապետարանում սակայն չցանկացան լսել վարչատարածքային փոփոխության վերաբերյալ ոչ մի քննարկում և լքեցին դահլիճը։
...ավելին