Ձեր ահազանգը
Արամյանցի դղյակի ձորի թափոնները (տեսանյութ)
Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի հանքարդյունաբերական թափոնները տասնամյակներ շարունակ կուտակվել են Ախթալայի ձորերում։
Մեծ թափոնակույտ է գոյացել նաև Ախթալա-Ճոճկան միջհամայնքային ճանապարհին կից գտնվող Արամյանցի դղյակի ձորում։ Տարիներ շարունակ այստեղ թափոնները կուտակվել են Ախթալայի ԼՀԿ-ի կողմից «Պայթուցիկների ձոր» պոչամբարից թափոնների տեղափոխման արդյունքում։ Վերջերս այս տարածքի թափոնակույտերը մասամբ սևահողով են ծածկվել։
...ավելին
Հունիսի 15-ին Մարցում հանրային լսում է նշանակված
Հունիսի 15-ին, ժամը 13։00-ին Մարցի վարչական շենքում հանրային լսում է նշանակվել։ Լսումներ իրականացնելու նպատակով դեռ երեկ էին «ԵՄ ՋԻ ՓԻ ՌԵՍՈՒՐՍԻԶ» ՍՊԸ ներկայացուցիչները գյուղ եկել ու հանդիպել մարցեցիների դիմադրությանը։ Բացի այդ, գյուղի վարչակազմը հայտնել է, որ օրենքով սահմանված կարգով իրազեկում չի իրականացվել։
...ավելին
Դավիթ Մաթևոսյանը կրկին հորդորում է տապալել հանրային լսումները
Հիշեք, որ եթե հանկարծ լույս աշխարհ դուրս պրծնի մի տեղեկություն, թե Մարցի մերձակա մի գոմի ավերակում չորս-ութ-տասը հոգի իրար գլխի հավաքվել են, խորոված կերել, տնաքաշ արաղ խմել ու ստորագրել, թե իրենք լսման և քննարկման մասնակիցներն են, նախ էդ մի քանիսին պետք է հրապարակավ բարոյապես խայտառակ անել ու համայնքից «դուրս շպրտել», երկրորդ, պետք է հիշել, որ մեր ընդլայնված համայնքի Մարց գյուղում էդ մեկ տասնյակը չէ, հարյուր հոգի էլ եթե կեղծ լսումների փաստաթուղթ ստորագրեն, Մարցի մեծ մասը` մի քանի հարյուր հոգի` դեմ է հանքին:
...ավելին