Քաղաքացու ձայնը

Citizen's voice

×

Ձեր ահազանգը

ընտրված չէ

Կանգառը խարխլվել է․ ահազանգ

Ալավերդի քաղաքի կենտրոնական փողոցի կանգառը խարլվել է։ Անձևրաջրերը տանիքից լցվել ու վնասել են հենասյուներից մեկի փայտյա կոնստրուկցիաները։
Կանգառը կառուցվել է դեռևս խորհրդային տարիներին ու արդեն քանի տասնամյակ է ծառայում է բնակիչներին։

...ավելին

Էկոլոգիական աղետ Կապանում (տեսանյութ)

«Իրավատեր կապանցիներ» բնապահպանական ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որտեղ Կավարտի հանքից դուրս եկող դեղնադարչնագույն երանգի արտադրական ջրերը հոսում են Կապանի կենտրոնում։ 
 

...ավելին

Հայտնաբերվել է 2.2 մլն դրամի հատված ընկուզենի

Ուժեղացված վերահսկողության արդյունքում ՀՀ Սյունիքի մարզի  Շիկահող համայնքի հարակից տարածքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի  տեսուչները հայտնաբերել են ապօրինի հատված 22խմ ընկուզենի տեսակի ծառ։

...ավելին

«Ընդերքի մասին օրենսգիրք. կստորագրի՞ նախագահը աղմկահարույց նախագիծը» թեմայով քննարկում

«Վստահ եմ, որ օրենքը չի գործելու։ Մեր հասարակությունը բավականաչափ զարգացած է, ինչ մեխանիզմներ ուզում ես ստեղծի, հասարակությունը, մեկ է, պայքարելու է դրա դեմ»։
Եթե մենք վկայակոչում ենք նախագահին որպես Սահմանադրության երաշխավոր, ուրեմն ակնկալում ենք, որ չի ստորագրի, ասում է Օլեգ Դուլգարյանը։

...ավելին

Համայնքները կմիավորվեն․ օրենքն ընդունվեց

Առաջիկայում Հայաստանում գոյություն ունեցող 79 համայնքի թիվը կկրճատվի՝ դառնալով 71։ Լոռու մարզում կմիավորվեն Ալավերդին, Ախթալան, Օձունը եւ Շնողը, Ալավերդի կենտրոնով։

...ավելին

Ցորենի արտերը հարձակման են ենթարկվել միջատների կողմից

Լոռու մարզի Մղարթ գյուղի բնակիչները ահազանգում են՝ աշնանացան ցորենի արտերը հարձակման են ենթարկվել միջատների կողմից։ Ցորենի արտերը չորանում են գյուղացիներին անհայտ միջատների հարձակումից։ Բնակիչներն ասում են՝ նկատել են սպիտակ թրթուռների, որոնք սնվում են ցորենի մատղաշ թփերով և աննկատ կտրում բույսը արմատից։

...ավելին

Հունիսի 15-ին Մարցում հանրային լսում է նշանակված, հանրությունը դեմ է

Օրակարգում՝ ‹‹ԵՄ ՋԻ ՓԻ ՌԵՍՈՒՐՍԻԶ›› ՍՊԸ-ի նախաձեռնած ՀՀ Լոռու մարզի Մարցի գետի հանքային դաշտի Մարցի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում (օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով) երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու վերաբերյալ հանրային 1-ին քննարկումն է։

...ավելին

Փորձաքննության է ներկայացվել Թուխմանուկի հանքային դաշտի տեղամասի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը

նկերությունը նախատեսում է երկրաբանական ուսումնասիրություններ կատարել  67,5 հա տարածքում, որը համայնքային սեփականության արոտավայր է և գտնվում է Լուսագյուղ բնակավայրի վարչական տարածքում։

...ավելին

«ՄտածՄունք»․ երիտասարդները ցանկանում են մասնակցել որոշումների կայացմանը

Ծրագրի հեղինակ և համակարգող Խոսրով Դուլգարյանը համարում է, որ հատկապես երիտասարդները պետք է մասնակցեն համայնքի կառավարմանը։ Նրա խոսքով համայնքի ղեկավարը և ավագանին պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի բնակիչը տեղեկացված լինի ՏԻՄ ոլորտի գործընթացներից և հնարավորություն ունենա անմիջականորեն մասնակցել որոշումների կայացմանը։

...ավելին

Սույն թվականի հունիսի 7-ից Բյուրականի անտառապետության տարածքում կատարվելու են ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումներ

Նշված ժամանակահատվածում անհրաժեշտ է մեղվաընտանիքները դուրս բերել քիմիական մշակման ենթարկված տարածքներից։

...ավելին