Քաղաքացու ձայնը

Citizen's voice

×

Ձեր ահազանգը

ընտրված չէ

Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Հունիսի 17-ը Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Անապատացման դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան ընդունվել է 1994թ.-ի հունիսի 17-ին:
Կոնվենցիայի նպատակն է անապատացման և հողերի ոչնչացման դեմ պայքարի և երաշտի հետևանքները նվազեցնելու գործընթացում միավորել պետական և հասարակական կազմակերպությունների ջանքերը:

...ավելին

Հանք չենք ուզում․ Մարցը միակամ Ո՛Չ ասաց հանքին (տեսանյութ)

Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի Մարց բնակավայրում երկրաբանական ուսումնասիրություններ սկսելու, հետագայում՝ ոսկի և բազմամետաղներ արդյունահանելու նպատակով  «ԵՄ ՋԻ ՓԻ ՌԵՍՈՒՐՍԻԶ» ՍՊԸ-ն հանրային լսում է նախաձեռնել։ Հունիսի 15-ին ընկերության ներկայացուցիչները գյուղ էին եկել, որպեսզի բնակիչներին պատմեն նոր աշխատատեղեր ստեղծելու, գյուղի զարգացման հեռանկարների մասին։ Սակայն հանքավայր ունենալու հեռանկարը Մոտկորի ենթախմբի գյուղերի՝ Մարցի, Քարինջի, Լորուտի բնակիչներին չոգևորեց։ Հանրային լսման եկած բնակիչները չցանկացան ոչինչ լսել։

...ավելին

Շոգ եղանակը հրդեհների առաջացման ռիսկերի է բերում․ ՇՄՆ

Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։

...ավելին

Մարցում հանրային լսումը տապալվեց. բնակիչները միակամ լքեցին դահլիճը

Այսօր Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի Մարց բնակավայրում ‹‹ԵՄ ՋԻ ՓԻ ՌԵՍՈՒՐՍԻԶ›› ՍՊԸ-ի նախաձեռնած հանրային 1-ին քննարկումը տապալվեց։ Ընկերությունը մտադիր էր Մարցի գետի հանքային դաշտի Մարցի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնել։ Համայնքի բնակիչները դեմ արտահայտվեցին, չցանկացան լսել ընկերության ներկայացուցիչներին և ի նշան բողոքի լքեցին դահլիճը։

...ավելին

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ն իրավական գործընթաց է սկսում Արջուտ համայնքի հողի օտարման գործով

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ն հրապարակել է փաստաթուղթ, ըստ որի՝ ՀՀ Լոռու մարզի Արջուտ համայնքի ավագանու 12 հոկտեմբերի 2021թ․ նիստին որոշում է կայացվել 2,63321 հա գյուղ նշանակության հողամասը ուղիղ վաճառքով օտարել՝ 1,916000 դրամով, որը ստացվում է 1քմ-ի դեպքում 72 դրամ, սահմանված կադաստարային արժեքի՝ 112 դրամ 1քմ-ի փոխարեն։

...ավելին

«Հեռու մնացեք Մարցից». Օլեգ Դուլգարյան

«Մարցը հայտնվել է հանքարդյունաբերությամբ հետաքրքրված հերթական ընկերության նշանառության տակ,
Վաղը ժամը 13:00-ին Մարցում նշանակված են լսումներ։

...ավելին

Վաղը Մարցում հանրային լսում է նշանակված

2022 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի Մարց բնակավայրի վարչական շենքում տեղի կունենա հանրային լսում, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն։
Օրակարգում՝ ‹‹ԵՄ ՋԻ ՓԻ ՌԵՍՈՒՐՍԻԶ›› ՍՊԸ-ի նախաձեռնած ՀՀ Լոռու մարզի Մարցի գետի հանքային դաշտի Մարցի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում (օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով) երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու վերաբերյալ հանրային 1-ին քննարկումն է։ Այս մասին տեղեկացնում է Թումանյանի համայնքապետարանը։

 

...ավելին

«Դիլիջան» ազգային պարկի տարածքում որևէ անկած խլուրդ չի գտնվել․ ՇՄՆ

Ահազանգի հետքերով  «Դիլիջան» ազգային պարկի մասնագետներն օրեր շարունակ ուսումնասիրություններ և դիտարկումներ են իրականացրել պարկի տարածքում, խլուրդների անկման որևէ դեպք չի գրանցվել:

...ավելին

Ամփոփվեց սոցիալ-էկոլոգիական քաղաքականության ֆորումը (տեսանյութ)

«Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի և Լոռու մարզերում տեղի ունեցավ Սոցիալ-էկոլոգիական քաղաքականության մարզային ֆորումը, որի ընթացքում ներկայացվեց Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի համայնքների, Լոռու մարզի Ախթալա և Օձուն համայնքների համար մշակված «Համայնքի սոցիալ-էկոլոգիական քաղաքականություն» փաստաթղթի նախագիծը։

...ավելին

Հայաստանում վարակված անտառները բուժելու նպատակով նաև ուղղաթիռներ են օդ բարձրանում

Մասնագետները զգուշացնում են՝ թեև օգտագործվող թունաքիմիկատները մարդկանց համար վնասակար չեն, այդուհանդերձ, 25 օր խստիվ արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մուտքը։

...ավելին