Քաղաքացու ձայնը

Citizen's voice

×

Ձեր ահազանգը

ընտրված չէ

«Ձևական հանրային լսման մասնակիցների մեծամասնությունը համայնքապետարանի աշխատակիցներ են եղել»

Տիգրան Ծատուրյանը իր ֆեյսբուքյան էջում ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում տեղի ունեցած հանրային լսումից մի հատված է տեղադրել ու կից գրառում կատարել․ «Հանրային քննարկում, որի ժամանակ հանքը շահագործողի ներկայացուցիչը նույնիսկ չգիտի, թե որտեղ է գտնվում այն»։

 

...ավելին

Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

Երեկ՝ հունվարի 20-ին, Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով քաղաքական ուժերի կամ գործիչների հետ ասոցացվող հեռուստաընկերությունների և առցանց հարթակների լրագրողների գործունեությանը, վերջիններիս անվանել է «վերբալ մարմնավաճառներ»։ Փաստորեն, մեղադրելով նրանց վիրավորանքներ ու ատելություն տարածելու մեջ, պատգամավորն ինքն է այդպիսի խոսքեր կիրառել, ընդ որում՝ մի քանի անգամ կրկնել է դրանք իր ելույթում ու վերահաստատել նաև հունվարի 21-ի նիստում։

...ավելին

Կաթնաղբյուրի բնակիչները դեմ են իրենց բնակավայրում ոսկի և գունագեղ քարեր որոնելուն (տեսանյութ)

Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր գյուղում տեղի ունեցան Լոռու մարզի Արջիձորի հանքային դաշտի Սնկաձորի գունագեղ քարերի և ոսկու հանքերևակումների սահմաններում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ 2-րդ հանրային լսումները։
Շրջակա միջավայրի նախարարության ու «Ավ Մայնինգ» ընկերութայն ներկայացուցիչները հավաքավածներին ներկայացրին, թե նախագծի ընթացքում ինչ աշխատանքներ են կատարվելու։
Մասնավորապես, հանքարդյունահանող ընկերությունը մտադիր է հետախուզական աշխատանքներ իրականացնել 407,5 հա տարածքում, այնուհետև այնտեղ ոսկի և գունագեղ քարեր որոնել՝ յաշմա, խալցեդոն, օձաքարեր։ Նշված տարածքը հարուստ է հանքային ու քաղցրահամ ջրերի պաշարներով, կան անտառային գոտիներ, նաև գյուղատնտեսական նշանակության արոտավայրեր, ներկայացնում է նախարարության աշխատակիցը։

...ավելին

Կաթնաղբյուրի բնակիչները դեմ են իրենց բնակավայրում որևէ հանքարդյունաբերական գործընթացի

Այսօր Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր բնակավայրում տեղի ունեցավ հանրային լսումների նախնական փուլը, որը վերաբերում էր «Ավ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից Լոռու մարզի Արջիձորի հանքային դաշտի Սնկաձորի գունագեղ քարերի և ոսկու հանքերևակումների սահմաններում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման ոսկու հանքարդյունահանման համար երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելուն։ 

...ավելին

Հիմա ի՞նչ, որոշել ենք Ստեփանավանը դարձնել մեկ ամբողջական հանքավայր

Սույն թվականի հունվարի 20-ին, ժամը 12:00-ին Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր գյուղում կկայանան հանրային լսումներ՝ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը․  «Վաղը, հունվարի 20-ին, ժամը 12:00-ին Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր գյուղում կայանալու են «Ավ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից Լոռու մարզի Արջիձորի հանքային դաշտի Սնկաձորի գունագեղ քարերի և ոսկու հանքերևակումների սահմաններում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման ոսկու հանքարդյունահանման համար երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու հանրային լսումները։

 

...ավելին

Ամուլսարի հանքի շահագործման համար ՋԹ մշակման նոր հայտարարություն՝ Շրջակա միջավայրի նախարարության կայքում (Էկոլուր)

Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի  շահագործման համար Արփա գետից 41.3 լ/վ ջրաքանակով արդյունաբերական նպատակով ջրառի ջրօգտագործման թույլտվության (ՋԹ) նախագծի մշական մասին արդեն երկրորդ հայտարարությունն է տեղադրվում  Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում հունվար ամսին:

...ավելին

Նոր տարում նոր թանկացումներ

  2021 թ․ Հայաստանի Հանրապետությունում նկատելի բարձրացան սպառողական զամբյուղի բոլոր մթերքների գները։ Եվ ոչ միայն: Հաջորդիվ, «Վիոլիա Ջուր» ՓԲԸ-ը դիմեց Հանրային Ծառայությունների Կարգավորող Հանձնաժողովին ջրի սակագինը վերանայելու համար, ինչի համար հանձնաժողովը տվեց դրական պատասխան։ 2022թ․ հունվարի 1-ից բնակիչ բաժանորդները 1խմ ջրի համար կվճարեն 200,47 ՀՀ դրամ՝ գործող 180-ի փոխարեն, իսկ սոցիալապես անապահով 83 հազար բնակչի համար ջրի սակագինը կմնա անփոփոխ։

...ավելին

Գյուղական տուրիզմի զարգացման նախադրյալներ «Գրին Քեմփ»-ում

Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի Փոքր Այրում գյուղում գտնվող «Գրին Քեմփ» էկո-գյուղական և քաղաքացիական հասարակության տուրիզմի կենտրոնում անցկացվեցին դասընթացներ, որին մասնակցեցին Ախթալա խոշորացված համայնքի Փոքր Այրում, Մեծ Այրում, Ճոճկան, Նեղոց գյուղերի, Ախթալա ու Շամլուղ քաղաքների բնակիչները։ Դասընթացը վարում էր «Վեցանկյուն» բիզնես-խորհրդատվական ընկերության հիմնադիր Վլադիմիր Սահակյանը և զբոսաշրջության ոլորտի զարգացման փորձագետ Արամ Հարությունյանը, ովքեր տեղի բնակիչներին սովորեցրին հյուրընկալման ծառայությունների մատուցման հմտություններ։
Դասընթացի ընթացքում մասնակիցները սովորեցին նաև զբոսավարի կարողություններ, գյուղական տուրիզմի և քայլարշավային ծառայությունների մատուցման հմտություններ, վերհանեցին տեղական խոհանոցի առանձնահատկությունները՝ համատեղելով միջնադարյան հայկական խոհանոցը ժամանակակից խոհանոցի հետ։  «Փորձել ենք համայնքի բնակչության հետ վերհանել առկա և նոր ռեսուրսները, որոնք արդիական են ու հնարավոր է կիրառել հնի հետ համահունչ։ Նախատեսվում է կազմակերպել երթեր դեպի փոքր ու մեծ համայնքներ, որը կդառնա տվյալ համայնքի հաղթաթուղթը»,- ասում է դասընթացավար  Վլադիմիր Սահակյանը։

...ավելին

Լոռու Կաթնաղբյուր գյուղը հանքարդյունաբերողների թիրախում

Հանքարդունաբերողները ցանկանում են նոր հանք բացել Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքի Կաթնաղբյուր գյուղում։

Այս խնդրին է անդրադարձել «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը՝ հանդես գալով կոչով իր ֆեյսբուքյան էջում․ «Լոռու հերթական գյուղում ցանկանում են ոսկու և թանկարժեք քարերի հանք բացել, այս անգամ թիրախավորվել է Լոռու Ստեփանավան խոշորացված համայնքի Կաթնաղբյուր գյուղը և հունվարի 20-ին այնտեղ, բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում լսումներ են նշանակված։ Կարևոր է, որպեսզի սրտացավ մարդիկ այդ օրը լինեն այնտեղ, թույլ չտան գյուղացիներին խաբվել, քանզի վստահ եմ՝ գյուղացիները ունեն սակավ տեղեկատվություն հանքարդյունաբերության օրենսդրական բացերի և առողջապահական ռիսկերի մասին։ Աղտոտելով ամբողջ Թումանյանի տարածաշրջանը, որը ունի անդառնալի բնապահպանական և առողջապահական հետևանքներ, հիմա էլ կարծես ակտիվացել է Ստեփանավանի տարածաշրջանը մեկ ամբողջական հանքավայր դարձնելու մղումը ու դա թույլ տալ բնականաբար չի կարելի»։

...ավելին

Կաթնագույն զանգվածը շարունակում է լցվել Ախթալա գետակը

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը կրկին ահազանգում է․  «14․01․2022թ․ կաթնագույն զանգվածը Ախթալայի ԼՀԿ-ին հարող տարածքից շարունակվում է լցվել Ախթալա գետը: Ըստ տեղեկությունների այն այսօր ևս շարունակվում էր»։

 

 

...ավելին