Քաղաքացու ձայնը

Citizen's voice

×

Ձեր ահազանգը

ընտրված չէ

Ահազանգ Լոռի Բերդ պատմամշակութային հուշարձանից ոչ հեռու գտնվող հսկայական աղբավայրի փաստով

«Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիան իր մտահոգությունն է հայտնում ՀՀ Լոռվա մարզի, Ստեփանավան քաղաքի՝ Լոռի Բերդ պատմամշակութային հուշարձանից ոչ հեռու գտնվող հսկայական աղբավայրի փաստով։ Դեպի Ձորագետի կիրճ ձգվող հսկայական աղբավայրը ոչ միայն խաթարում է տեղանքի բնապատկերը, այլև հսկայական վնաս հասցնում շրջակա միջավայրին։ Աղբավայրից մշտապես բարձրացող տհաճ ծուխը տարածվում է շրջակա բնակավայրերի ու կիրճի վրա։
Աղբավայրի չափերը տեսանելի են անգամ արբանյակային նկարից (նկարը՝ կից, ստորև)։ (Google քարտեզով որոնման համար տարածքի տեղորոշման կոդերը՝ 41.005800, 44.415062)։
Մենք կոչ ենք անում մասնավորապես Լոռու մարզի մարզպետարանին պաշտոնապես արձագանքել խնդրին և քաղաքացիներին տեղեկացնել, թե ինչ քայլեր են նախատեսվում առկա խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար»։

...ավելին

Ահազանգ ՀՀ Կարմիր գրքում գրանցված փոքրասիական տրիտոնների անօրինական վաճառքի մասին

«Նորից ՀՀ Կարմիր գրքում գրանցված փոքրասիական տրիտոնների անօրինական վաճառքի մասին։
Արդեն որերորդ տարին է, որ Երևանի թռչնաշուկայում գարնան երկրորդ կեսից մինչև ամռան կեսը վաճառվում են փոքրասիական տրիտոններ, որոնց որսը և վաճառքն արգելված են օրենքով։ 
Անցած տարի վաճառողների շրջանում տարվել է բացատրական աշխատանք, որ այդ պոչավոր երկկենցաղները գրանցված են Կարմիր գրքում, որ չի կարելի նրանց որսալ, առավել ևս վաճառել, որ դա կարող է վարչական տույժի հանգեցնել, միևնույն է՝ վաճառում են։ 
Եվ այսօր ականատես եմ լինում, որ մի փոքրիկ դույլի մեջ շուրջ 40-50 տրիտոն է վաճառվում, որոնք շատ նիհար էին ու եթե շտապ միջոցներ չձեռնարկվեն նրանց անհրաժեշտ խնամք տանելու, բոլորն էլ կարող են մահանալ կարճ ժամանակ հետո։ 
Հարց. պետական ո՞ր մարմինն է ի զորու արգելելու Կարմիր գրքում գրանցված կենդանիների անօրինական առքն ու վաճառքը։ Եթե բնապահպանության ու ընդերքի պետական տեսչությունը, ապա ի՞նչ կոնկրետ քայլեր նա կարող է անել։Անցած տարիների իմ կարծիքն այն է, որ տվյալ վերհսկող մարմինն այս գործում կարծես վախվորած է։ Գուցե օրենսդրական հիմքերի խնդի՞ր կա։
Բոլոր դեպքերում շատ կխնդրեի զբաղվել այս հարցով և յուրաքանչյուր տարի հազարավոր տրիտոններ իրենց մահկանացուն չեն կնքի մարդկանց ագահ վերաբերմունքի պատճառով»։

...ավելին

«Չաարատ Կապանի»-ի դեմ ակցիան շարունակվում է․ակցիայի չորս մասնակից հացադուլ է հայտարարել, մյուսներն էլ փակել են Կապան-Երևան մայրուղին

Հունիսի 24-ին «Չաարատ Կապանի» դեմ կոմբինատի դեմ սկսված բողոքի ակցիաները շարունակվում են։ Այսօր «Իրավատեր Կապանցիներ» բնապահպանական ՀԿ ֆեյսբուքյան էջում հայտարարություն տարածվեց, որ ակցիայի մասնակիցներից չորս հոգի հացադուլ են հայտարարել։ Նրանք գտնվում են հանքում և այդ ծայրահեղ քայլին են գնացել, որովհետև «Չաարատ Կապանը» չի գնում փոխզիջումների, և չի ցանկանում քննարկել անգամ աշխատավարձները բարձրացնելու հարցը։ «Եթե ստացված արտադրանքը միջազգային շուկայում վաճառում ես բորսայի գներով, ապա պարտավոր ես միջազգային ստանդարտերին հավասար աշխատավարձ տալ, կամ էլ հեռանալ: Ընտրությունը <<Չաարատ Կապան>>-ինն է»․ասված է հայտարարության մեջ։

...ավելին

«Մոտկորի զարգացման միավորում» է ստեղծվել

«Մոտկորի զարգացման միավորում» է ստեղծվել։ Նախաձեռնության հեղինակը «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի նախագահ Դավիթ Մաթևոսյանն է։ Հուշագրի տակ ստորագրել է 15 կազմակերպություն։  
«Մենք՝ ներքոստորագրյալներս, մտահոգ Լոռվա մարզի Մոտկորի տարածաշրջանի (Թումանյան խոշարացված համայնք) հանրության, բնակավայրերի, շրջակա միջավայրի ներկայով ու ապագայով, հայտարարում ենք «Մոտկորի զարգացման միավորում» նախաձեռնության ստեղծումը։

...ավելին

Բողոքի ակցիա ընդդեմ «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի

«Իրավատեր Կապանցիներ բնապահպանական» ՀԿ ֆեյսբուքյան էջը ուղիղ եթերով հայտնում է, որ այսօր Կապանի լեռնահարստացման կոմբինատի դիմաց աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացրել «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության գործունեության դեմ։

...ավելին

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է նոր ծառահատումներ իրականացնել

Բնապահպան, «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության ղեկավար Լևոն Գալստյանը ահազանգում է, որ Երևանի քաղաքապետարանը նախատեսում է ծառահատումներ կատարել։

...ավելին

Ներկայացվեցին թիրախ համայնքների խնդիրներն ու կարիքները

Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի համայնքներում իրականացված «Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսով հանդես եկան «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը։ Ներկայացվեցին թիրախ համայնքների խնդիրներն ու կարիքները, Սևանա լճի ազդեցության գոտում այլընտրանքային ծրագրերի հնարավորությունները և զարգացման ծրագրերում սոցիալ-էկոլոգիական քաղաքականության բաղադրիչի ներդրման գործընթացը:

...ավելին

Հայաստանի քաղաքացիական հասարակությանն աջակցում են չեխական գիտելիքներն ու փորձը

«NESEHNUTÍ-ն և Arnika-ն աջակցում են հայաստանցիներին պայքարել չկարգավորված հանքարդյունաբերության հետևանքների դեմ».  NESEHNUTÍ և Arnika կազմակերպությունները  մամուլի հաղորդագրություն են տարածել։
Ուսումնասիրել, թե ինչպես է հանքարդյունաբերությունը ազդում բնակչության առողջության և շրջակա միջավայրի վրա, կամ չեխական գիտելիքների և փորձի օգնությամբ համախմբել քաղաքացիական հասարակությանը` ձգտելու տեղական բնակչության կյանքի համար ավելի լավ միջավայր ապահովել: Մի խոսքով, սա երկու չեխական ոչ առևտրային կազմակերպությունների՝ NESEHNUTÍ-ի և Arnika-ի հայաստանյան թիմերի հանձնառությունն է, որոնք երկար ժամանակ օգնել են հյուսիսային Հայաստանի հեռավոր շրջանների մարդկանց, որոնց կյանքի վրա ազդում է ոչ բավարար կանոնակարգված հանքարդյունաբերությունը:

...ավելին

«Վայրի կենդանիների շահագործումը շարունակվում է»․ ահազանգում է EcoNews.am-ը (տեսանյութ)

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը ահազանգում է․«Թեպետ հայտարարվեց, որ հայաստանյան կրկեսներում այլևս վայրի կենդանիներ չեն օգտագործվելու, սակայն կենդանիների շահագործումը և օգտագործումը կրկեսային համարներում, հատկապես՝ շրջիկ կրկեսներում, դեռ շարունակվում է։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը ստացել է ահազանգ Երևան պարկ (Yerevan park) զվարճանքի կենտրոնում կրկեսային համարի մասին, որտեղ օգտագործվել են նաև վայրի կենդանիներ՝ կապիկ, օձ, կոկորդիլոս»:

...ավելին

Դեբեդը այսօր մուգ դեղնավուն երանգ է ստացել

Դեբեդի ջրերը այսօր կրկին մուգ դեղնավուն երանգ են ստացել։ Պատկերն այսպիսին է լինում հատկապես հորդառատ անձրևներից հետո, երբ թափոնաջրերը Մադանի լքված հանքախորշերից ու թափոնակույտերից լվացվում ու Մադան գետակին խառնվելով լցվում են Դեբեդ գետը։
Դեբեդի ջրերով են ոռոգվում Լոռու, Տավուշի գյուղերի այգիները, ցանքատարածությունները։  

...ավելին