Ձեր ահազանգը
Զբոսաշրջիկների հրապարակած տեսանյութը` արտադրամասի գործունեության կասեցման պատճառ
Հայաստան ժամանած զբոսաշրջիկների հրապարակած տեսանյութը դարձել է մսամթերքի արտադրամասի գործունեության կասեցման հիմք։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, քաղաքապետարանից ստացված ահազանգի հիման վրա, ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Կարեն Ղարիբյանին պատկանող մսամթերքի արտադրությունում:
...ավելին
ՀՀ խոշոր քաղաքներում մթնոլորտային օդի աղտոտվածության մակարդակը սահմանային թույլատրելիից ավելի է. Դատախազությունը հաղորդում է ներկայացրել
ՀՀ գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում շարունակում է ուսումնասիրությունները նաև պետության ոչ գույքային շահերի պաշտպանության ուղղությամբ: Այդ շրջանակում ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է նաև ՀՀ տարածքում մթնոլորտային օդի որակի և օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների պահպանության ոլորտում սահմանված պահանջների պահպանման վիճակը: Այդ նպատակով անհրաժեշտ տվյալներ և փաստաթղթեր են ստացվել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:
...ավելին
«Ալռաֆ Մայնինգ» ՍՊ ընկերության Լոռու մարզի «Արջուտի ձոր» տեղամասի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների ՇՄ-ի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
Նախագծի փաստաթղթում նշված է՝ ընդերքի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով նախատեսվող երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների ավազակոպճային խառնուրդի հանքերակումը գտնվում է ՀՀ Լոռու մարզում, Արջուտ գյուղից 0,1-0,5կմ դեպի հարավ` համանուն ձորակի ավազանում և զբաղեցնում է մոտ 2.4 հա տարածք:
...ավելին
Գյումրիի կենտրոնական մայթի ոչ բարվոք վիճակը․ ահազանգ
Գյումրիի «Շրջապատ» շաբաթաթերթի տնօրեն Սյուզի Մեխակյանը ահազանգում է Գյումրիի կենտրոնական մայթի, Ռիժկովի ճեմափողոց գնացող հատվածի ոչ բարվոք վիճակի մասին, որի մասին դեռ երկու տարի առաջ բարձրաձայնվել է անձամբ իր կողմից։
...ավելին
Լոռու մարզում կներկայացվեն Ախթալա և Օձուն համայնքներում իրականացված «Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի արդյունքները
ՇՄՆ-ի պարզաբանումը բեզոարյան այծի որսի տեսանյութի վերաբերյալ
«Եվ ու՞մ կողմն է լինելու կառավարությունը. օգուտ ունեցողների թե՞ վնաս կրողների». ՎԶԵԲ-ի ներկայացուցիչ
«Ամուլսար. մարդու իրավունքների խախտումներ և շրջակա միջավայրի նկատմամբ անփույթ վերաբերմունք ոսկու որոնման գործընթացում» նոր զեկույցը այսօր ներկայացվեց Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի, «CEE Bankwatch Network» ՀԿ-ների միջազգային ցանցի, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից։
...ավելին
Կներկայացվի նոր զեկույց․ «Ամուլսար. Մարդու իրավունքների խախտումներ և շրջակա միջավայրի նկատմամբ անփույթ վերաբերմունք ոսկու որոնման գործընթացում»
Հարգելի գործընկերներ,
սույն թվականի հունիսի 28-ին՝ ժամը 10:00-ին, «Օպերա Սյութ հոթել» հյուրանոցի «Մոցարտ» սրահում (Երևան, Մարշալ Բաղրամյան պող., 1-3 շենք) տեղի կունենա «Ամուլսար. Մարդու իրավունքների խախտումներ և շրջակա միջավայրի նկատմամբ անփույթ վերաբերմունք ոսկու որոնման գործընթացում» նոր զեկույցի ներկայացումը: Այն պատրաստել են Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH), «CEE Bankwatch Network» ՀԿ-ների միջազգային ցանցը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտը: Միջոցառմանը հրավիրված են ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչներ, միջազգային ֆինանսիստներ, անկախ փորձագետներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Միջոցառման լեզուն՝ հայերեն և անգլերեն:
...ավելին