Վանաձոր Drivers Club ֆեյսբուքյան խումբը տեղեկացնում է․ «Ուղղակի ամոթա, սա քաղաք չի 30 ռուս Վանաձոր բարձրացող ճանապարհը սաղ մաքրել են աղբից ու հավաքել աղբամանի մոտ ու նույնիսկ այդ հավաքածը չեն տանում։ Ամոթա ռուսը պիտի գա մեր քաղաքը մաքրի»։
Մայիսի 18-ին ժամը՝ 10։30 ՇՄ նախարարությունը հրավիրում է հանրային բաց լսման, քննարկելու «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի լրամշակված փաթեթը։
«Համայնքային համախմբան և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տեղեկություններ են հասնում, որ Լոռու բնության հրաշք, գյուղատնտեսության հարուստ ավանդույթներ և էկո-տուրիզմի մեծ նախադրյալներ ունեցող Հագվի գյուղում հանքային գործունեության հետաքրքրություն ունեցող մի շրջանակ ցանկանում է երկրաբանական ուսումնասիրությունների իրականացման համար գործընթաց սկսել։
Մայիսի 11-ին ժամը 14։30-ին Ախթալայի համայնքապետարանում տեղի կունենա հանրային լսում, կապված ՝«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ։
Օրենքի նախագծով նախատեսվում է խոշորացնել նաև Ախթալա համայնքը։ Նախատեսվում է միավորել արդեն իսկ խոշորացված Ալավերդի, Օձուն, Շնող և Ախթալա համայնքները։
Ախթալայի համայնքապետարանը բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրում է մասնակցել հանրային լսմանը։
Սյունիքի հանքերից մեկում դժբա՞խտ դեպք է տեղի ունեցել
Ռուս զբոսաշրջիկների հավաքած աղբը շարունակում է մնալ ճամփեզրին
Վթարի վերացման սպասումով․ ահազանգ